▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆեյխոայի մենաշնորհ ունեցող օլիգարխը սնանկության եզրին է

ArmComedy-ն գրում է.

Հայաստան ֆեյխոա տեսակի պտուղների միակ ներմուծող ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Արիստակեսյանը հայտնվել է սնանկության եզրին։ Չնայած երկիր ֆեյխոա ներմուծելու բացարձակ մենաշնորհին Արիստակեսյանին պատկանող Arist Grig ընկերությանը ոչ միայն չի հաջողվել շահույթ ստանալ, այլ անգամ կատարած ներդրումները ետ չեն վերադարձվել։

«Ես չէի էլ պատրաստվում մտնել քաղաքականություն,բայց դե որ տենց վստահ ասեցին մենակ դու ես ներկրելու, համաձայնվեցի», – վերհիշում է գործարարը` հավելելով, որ առաջին իսկ օրվանից բիզնեսը շատ դժվար էր, քանի որ հայերը շատ անտարբեր են ֆեյխոայի նկատմամբ։ «Ոչ ոք չի գնում ֆեյխոա՝ սուպերմարկետները վերադարձնում էին ապրանքս։ Մի հատ կարգին մենաշնորհ տային՝ փողկապների, մկրատի կամ գոնե Ռուբիկի կուբիկի», – բողոքում է Արիստակեսյանը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее