Եզրագիծ քաշեցիր մուգ կարմիր
Մայթերի կողքերին՝ փողոցում,
Մի դեղին ցուցանակ տնկեցիր.
Իմ ներվերն ես կրկին բորբոքում։
Ստիպեցիր մի տարվա վճարեմ։
Մի դյուժին հազար դրամ մուծեցի։
Գումարը հետ ստանալ անճար եմ.
Ինձ երկու հազար դրամ «քցեցիր»
Թանականոց խանութի կանգառում
Եզրագիծ չես քաշել դիպմամբ։
«Պարկովշիկն» է էլի մոտենում.
Կրկնակի եմ մուծվում իր պնդմամբ։
Իսկ տաքսին տեղ չունի կանգնելու...
Բա ինչու՞ ես տուրքեր գանձել,
Որ հետո հինգ հազար տուգանե՞ս.
Ո՞նց կարող ես էսքան բրնձել։
Աղբյուրը` ovanitas.livejournal.com