Hraparak.am-ը գրում է.
«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը դերասան, Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հրանտ Թոխատյանի խնամին է: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն այսպիսի գրառում է արել, որը օպերատիվորեն տարածվեց սոցցանցում եւ ամենատարբեր մեկնաբանությունների առիթ դարձավ: Գրառման հեղինակը նշել է, որ «կյանքի դեմ չարացած» Սյուզան Սիմոնյանը 200 կեղծ օգտահաշիվներով Facebook-ում ատելության մթնոլորտ է ստեղծում եւ նա, փաստացի, ՀՀԿ-ականի խնամի է: Փորձեցինք Հրանտ Թոխատյանից ճշտել՝ իրոք խնամիական կապի մեջ է հայտնի դեպքերից հետո ընդհատակ անցած Սիմոնյանի հետ: Նա հաստատեց Սիմոնյանի հետ խնամիական կապը:
«Մեծ տղայիս մորաքույրն է»,-ասաց նա եւ հավելեց․ «շատ վաղուց արդեն խնամիներ չենք»: Հիշեցնենք, որ Սյուզան Սիմոնյանը՝ ՊՊԾ գնդի գրավումից մի քանի օր անց բաց նամակ էր հղել Թոխատյանին, որում, անդրադառնալով դերասանի այն հայտարարությանը, թե «զենքով եկածը տեռոր է բերելու, որովհետև սկսվում է հաշվեհարդարն, իսկ արյան վրա կառուցած որեւէ բան չի կարող լինել արդարացի»՝ գրել էր. «Իմացի՛ր, եթե դու նման հայտարարություն ես անում, որ «Զենքով եկածը տեռոր է բերելու, որովհետեւ սկսվում է հաշվեհարդարն, իսկ արյան վրա կառուցած որեւէ բան չի կարող լինել արդարացի», ապա դու ստորագրում ես իմ ընկերների ոչնչացման հրամանը: Դրանով դու ոչնչացնում ես նաև ինձ, որովհետեւ ես էլ նրանցից մեկն եմ, ով, պարզապես, դուրս է մնացել այդ գործողությունից՝ այլ նկատառմամբ: Իսկ ստորագրելով ու սատարելով արյունարբու մարդասպանին, դու կրում ես պատասխանատվություն»:
Ուշացումով արձագանքելով Սիմոնյանի բաց նամակին՝ հայտնի դերասանը նշեց, թե իր խոսքերը աղավաղված են ներկայացվել եւ տարընթերցման պատռաճ դարձել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում