▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«FEMEN»-ի 19-ամյա ակտիվիստուհուն մահապատժի են «դատապարտել»

FEMEN-ի թունիսցի ակտիվիստուհուն «դատապարտել են» մահապատժի: Այսպիսի վճիռ է կայացրել երկրի մուսուլման առաջնորդներից մեկը` աղջկա մերկ նկարի համար. այս մասին հաղորդում է ТСН-ը:   19-ամյա ուսանողուհին անցյալ շաբաթ սոցիալական ցանցի էջում տեղադրել էր իր կիսամերկ լուսանկարը: Աղջիկը մարմնի վրա բողոքի կարգախոսներ էր գրել: Մուսուլման առաջնորդն ասել է, որ այդ քայլի համար աղջիկը պետք է նախ ծեծի ենթարկվի ճիպոտով, ապա նրա վրա պետք է քարեր նետեն:Առաջնորդի այս ծայրահեղական խոսքերը թունիսցիները կարող են որպես հրաման ընդունել և իսկապես սպանել աղկան, այնպես որ նրա կյանքը վտանգի մեջ է:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее