▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Facebook-ը փոխում է ալգորիթմը՝ սադրիչ վերնագրերի դեմ պայքարելու համար

Facebook սոցիալական ցանցը հայտարարել է, որ կփոխի նորությունների ժապավեն կազմելու մեխանիզմը, որպեսզի այնտեղ ավելի քիչ լինեն սադրիչ վերնագրերով հոդվածներ: Այս մասին գրում է 168.am-ը՝ հղում կատարելով BBC-ին:

Facebook-ին փոփոխությունների են դրդել բազմաթիվ գանգատները. օգտատերերը դժգոհ էին այն բանից, որ հոդվածների վերնագրերը մոլորության մեջ են գցում կամ չեն բովանակում հանգուցային տեղեկատվությունը՝ ընթերցողին հարկադրելով քլիք անել:

Տասնյակ հազարավոր նման նյութերի վերլուծությունից հետո ստեղծված ալգորիթմը գործում է էլեկտրոնային փոստի սպամ-ֆիլտրի համանմանությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее