Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանն ազատ է արձակվել։
Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը. «Նախաքննական մարմնի որոշմամբ դադարեցվել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ կասկածվող Եղիշե Պետրոսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը` նրա գործողություններում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Նույն որոշմամբ նա ազատ է արձակվել ձերբակալումից։
Հույս ունենանք, որ այս մոտեցումը շարունակական է լինելու...»: