▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղբայր, դու այսքան «բոմժ» տեսե՞լ էիր միասին հավաքված

Հարգելի   ընթերցող  նյութերը և փաստերը որոնք ներկայացնելու  եմ  դրանք  մեր իրականությունն է, որոնք պատմել  են մեր Ղարաբաղյան Ազատամարտի հերոսները: Ինձ հաջողվել է բազմիցս անգամ զրուցել Ազատամարտիկների հետ, լսել նրանց սոցիալական և հոգեբանական պրոբլեմների հետևանքների մասին: Շատերին անհավանական կթվա նման պատմությունները, սակայն Երևանում ես տեսա բազմաթիվ ազատամարտիկների և հերոսների, որոնք զգուշավորությամբ և վստահելով պտմեցին ինձ այս ամենը, դա նրանց հոգուց դուրս ելած մի ճիչ է, որը ես լսելով վերնագրեցի հետևյալ անունով` « Վերջին Մոhիկանը »:

 

 

 

 

 

 

 

 

Հարգելի ընթերցող այս վերջին իրադարձությունները « Հարսնաքարում» ինձ դրդեցին ներկայացնելու մի շատ կարեւոր փաստեր եւ պատմություններ, որոնք մեր լայն հասարակությանը անհասի է, նյութերը եւ փաստերը որոնք ներկայացնելու եմ դրանք մեր իրականությունն է, որոնք պատմել են մեր Ղարաբաղյան Ազատամարտի հերոսները: Ինձ հաջողվել է բազմիցս անգամ զրուցել Ազատամարտիկների հետ, լսել նրանց սոցիալական եւ հոգեբանական պրոբլեմների հետեւանքների մասին: Շատերին անհավանական կթվա նման պատմությունները, սակայն Երեւանում ես տեսա բազմաթիվ ազատամարտիկների եւ հերոսների, որոնք զգուշավորությամբ եւ վստահելով պատմեցին ինձ այս ամենը, դա նրանց հոգուց դուրս ելած մի ճիչ էր, որը ես լսելով վերնագրեցի հետևյալ կերպ` « Վերջին Մոhիկանը »: Այդ հայրենասեր տղաներից շատերը ճանաչելով ինձ միշտ առաջարկում էին հեռու մնալ նման թեմաններին անդրադառնալ, քանի որ ինչպես իրենք էին ասում` վտանգավոր է, նրանք ավելի լավ էին հասկանում իրավիճակը քան ես: Կարծես թե հայրենասիրությունը մեր երկրում դարձել է վտանգավոր եւ հետապնդելի: Այն տպավորությունն էր որ ենիչարների իշխանավորները զավթել են Հայաստանի Հանրապետության պետականությունը եւ ամեն ինչ անում են կործանելու առանց այն էլ մի բուռ դարձած Հայաստանը: Երկար տարիներ ապրելով հայրենիքից հեռու` արտասահմանում ծանոթ եմ եղել հայ իրականությանը, սակայն ինչ ներկայացրեցին Երեւանում դա սարսափելի էր ու ցավալի: Ղարաբաղյան Ազատամարտի հերոսներից շատերը այսօր ապրում են ողբալի վիճակում, կարելի է նշել « Բոմժ» բառը, թող չնեղանան իսկական ազատամարտիկները, քանի որ դա այդպես է եւ միշտ այս խոսքերը լսել եմ հենց իրենցից` Ազատամարտիկներից: Երբ Հայոց բանակի կազմավորման 20-ամյայի առիթով հավաքվել էին Եռաբլուրում, ազատամարտիկներից մեկը ասաց` «Եղբայր դու այսքան Բոմժ տեսե՞լ էիր միասին հավաքված» : Այնպես, որ իսկական Ազատամարտիկը ոչինչ չունի ամաչելու այդ բառից, թող ամաչեն մեր երկրի պետական այրերը, որոնք պատերազմը հաղթած Ազատամարտի հաշվին հարստացած ու հզորացան, թե իրենց կարողություններով եւ թե իրենց պաշտոններով: Բանը այն է որ պատերազմը տեսած եւ իր մաշկի վրա զգացած մարդը երբեք չի կարող ստել, եւ այն, որ իրական հերոսները բազմիցս զգուշավորությամբ էին մոտենում ներկայիս իշխանության իրական գործելաձեւը ներկայացնել: Քանի որ ինչպես ասացի իրական հերոսներն էին որ մտահոգվելով իրենց մարտական ընկերոջ անվտանգության համար անընդհատ զգուշացնում էին որ վտանգավոր է, եւ իրենց պատճառով հարվածը իմ վրա վերցնել: Ցավալի մի փաստ, այն ժամանակ այդ տղաները չվախեցան Խորհրդային ԿԱԳԵԲԵԻՑ եւ Ադրբեջանական ու մահմեդական միացիալ բանակներից, առանց վարանելու մեկնեցին կամավոր պատերազմի դաշտ, աննվիրական նվիրվելով Հայրենիքի Սուրբ գործին: Ռազմաճակատում սոված ու անոթի պաշտպանելով հայրենի երկրի սահմանները ու ժողովրդին, սակայն այսօր այս լուսավոր դարում, անգամ վախենում են հարազատների հետ այդ մասին խոսել, կամ հիշատակել որ ժամանակին եղել են հայրենիքի զինվոր, քանի որ ինչպես իրենք են ասում, այդ խոսքերի համար «Խփում են»: Իսկ ովքե՞ր… Եւ ինչու՞… Ի՞նչն է պատճառը…

Իմ զրուցակիցներից մի քանիսը ժամանակին եղել են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության բարձրաստիճան սպաներից, որոնք հիմա անցել են թոշակի, սակայն անընդհատ նույն բաներն էին կրկնում, ինչ ասում էին շարքային ազատամարտիկները, կարծես թե ես անդրադարձել էի մի թեմայի, որի մասին վտանգավոր է անգամ մտածելը, բոլորը զգուշանում էին եւ միշտ խորհուրդներ տալիս, հեռու մնալ կամ անգամ անդրադառնալ այդ թեմային: Ի՞նչ է կատարվում Հայաստանում կարծես ամեն քայլափոխին քեզ հետապնդում են, վախ, սարսափ, չքավորություն, մաֆիա, տեռոր, հաշվեհարդար, « հաստավիզ ու տհաս պատգամավորներ » իրենց հաստավիզ թիկնազորով ու իրենց ասած ախրանիկներով:

Անդրադառնալով «Վերջին Մոhիկանին » շարունակեմ կիսատ թողած միտքս: Ազատամարտիկներից շատերը անգամ չոր հացի գումար չունեն դրանում համոզվեցի ինքս, երբ այցելեցի նրանցից մի քանիսին, նրանցից շատերը անգամ դեղորայքի համար գումար չեն ունենում: Գիտե՞ք ազատամարտիկներից շատերի բերանում անգամ ատամնաշար չկա, եւ դա այսօրվա մեր Հայկական Բանակի հերոսի կերպարն է: Մի ժամանակ նրանցից շատերը երիտասարդ էին եւ իրենց հպարտությունը թույլ չէր տալիս դիմել իշխանություններին, որպեսզի վիրավորվածության թոշակավորում ստանան, սակայն հիմա անցել է երկար ու ձիգ տարիներ եւ առողջական խնդիրները ի հայտ են գալիս տարիքի հետ միասին, սակայն հիմա ինչպես իրենք են ասում շատ ուշ է: Ինչպես իրենք` Ազատամարտիկներն են շեշտում « նրանք չեն ուզում իշխանավորների դռներ թակել, որովհետեւ իրենց հպարտությունը թույլ չի տալիս, նրանք չեն ուզում հաջորդական անգամ նվաստանալ ինչ որ մի չինովնիկի առջեւ, միեւնույն է ասելուց հետո էլ նրանց ոչ մեկ չի լսելու եւ ակնկալիքներ սպասել իշխանություններից դա ֆանտաստիկա կթվա »: Հերոս հպարտ Ազատամարտիկներից հիմա մնացել են մի խումբ ծեր, անատամ, մոռացված, ընչազուրկ եւ բարոյալքված թոշակառու ծերեր, որոնք մինչեւ այսօր էլ ոտնատակ տրորվում են, որպեսզի պահեն իրենց ընտանիքների գոյը: Այս զրույցները եւ ծանոթությունները արծածվող թեմային ես եկա մի եզրահանգման, որ մեր Հայ Ժողովրդի մեջ գտնվող այն « Ոսկե միջինը » այսօր ոչնչացվում է, այն էլբարբարոսաբար, եւ դաժանաբար, ինչպես 1993 թվականին ձմռանը արմատախիլ արվեցին Հայաստանի կանաչ գոտիները, այնպես էլ արմատախիլ արեցին հայոց Դյուցազուններին:

Երեւանում զրուցեցի Ղարաբաղյան պատերազմով անցած այն հերոս տղաներից շատերի հետ, հանդիպեցի նաեւ գրոհային ջոկատի տղաների հետ որոնք դառնալով ՀՀ Պաշտպանության բանակի հրամանատարներ` վաշտերի եւ գումարտակների հրամանատարներ, սակայն պատերազմից հետո հեռացել են ծառայությունից հայտնի պատճառներով, որոնց մասին կանդրադառնամ հետագայում: Վերջին Մոհիկանները,որոնց ես անվանում եմ, կամ « Մոռացված Հերոսները » պատահական չէ: Նրանցից շատերը մեկնեցին ռազմաճակատ թողնելով անգամ իրենց մինուճար ծնողներին, որոնք ձմռան ցրտին միայնակ սառելով իրենց բնակարաններում, մահանում էին սովահար կամ ցրտահարված, նրանք մեկնեցին ռազմաճակատ քանի որ գիտակցում էին որ այդպես է պետք, Նրանք գնացին մարտադաշտ որպեսզի պաշպանեն Հայրենի երկիրը եւ ժողովրդի ճակատագիրը, իսկ այդ ժամանակ որոշ պաշտոնյաներ հայրենասիրության անվան տակ թալանում էին երկրը: Փորձեք խոսել մի Ազատամարտիկի մոտ հայրենասիրությունից եւ ինքներդ կհամոզվեք, նա հիասթափված իսկույն կփոխի թեման, ո՞րն է դրա գաղտնիքը…

Անկեղծ ասած ես կարող եմ տալ այդ հարցի պատասխանը… Այդ տղաները այնքան անարժան ու սրբապիղծ մարդկանց շրթունքներից են լսել Հայրենասիրություն եւԱզգասիրություն բառը, որ արատավորվել եւ արժեզրկվել է այդ բառերի իմաստը:Դավաճանների « հայրենասիրության » պտուղները նրանք վայելել են դեռեւս պատերազմի տարիններին, եւ կարիք չկա հակառակը ապացուցել: Մեր ժողովուրդը մինչեւ հիմա չի տեսնում, որ այդ քաղաքական դաշտում հայտնված անհատականությունների մեջ չկա եւ ոչ մի Ազատամարտիկ, չհաշված մի քանի գեներալ կողվող բութ ու հաստագլուխ տականքների: Ինչո՞վ է պայմանավորված այդ բացթողումը… Իրականում Ազատամարտիկները չեն ցանկանում երբեւէ հայտնվել դավաճանների ու խաչագող ավազակների կողքին, ինչպես ժողովուրդն է ասում « իրենք իրենց յուղով են տապակվում»: Նորից եմ կրկնվում սակայն տղաներից շատերը ցանկանում էին, որպեսզի ես այդ թեմային ընդհանրապես մամուլում կամ սոցիալական ցանցերում չհիշատակեմ, քանի որ կարող է այդ ամենը հակառակ « էֆեկտը » թողնել, փոխարենը օգնելու կարող է ավելի բարդացնել նրանց վիճակը, որովհետեւ ինչպես իրենք էին ասում, առանց այն էլ քիչ են մնացել, իսկ մեր դավաճան իշխանավորներր այդ բուռ մնացածներին էլ չեն Խնայի... :

Սակայն նախօրոք ներողություն եմ խնդրում նրանցից խոստումս չպահելու համար, սակայն գրելով այդ Աղետի մասին… Հարսնաքարի դեպքերը կարծես լիցք հաղորդեցին, միեւնույն է նրանց վիճակը ավելի վատ լինել չի կարող, քանի որ նրանք կանգնած են Ոչնչացման եզրին: Մեր իշխանությունները անընդհատ շեշտում են մի բան, որ չպետք է այդՀարսնաքարի երեւույթըդիտելքաղաքական տեսանկյունից, քանի որ դա պատահական միջադեպ էր, որին չպետք է քաղաքական կամ որեւէ այլ երանգավորումներ կպցնել: Ես չեմ փորձի գնահատականներ տալ, քանի որ ես բազմիցս ներկայացրել եմ իմ տեսակետը, սակայն այս փաստերը եւ պատմությունները կարծում եմ կտա այդ ամենի պատասխանը: Ներողություն եմ հայցում Ազատամարտիկներից եւ իմ մարտական ընկերներից խոնհարվելով նրանց արջեւ եւ հիշեցնելով, որ ես նպատակ չունեմ հարվածի տակ դնել իրենց: Միայն նրանց Անվտանգության գործոններից ելնելով չեմ նշելու նրանց անունները, ուստի կներկայացնեմ միայն զինվորական կոչումները: Մինչ հիմնական թեմաններին անդրադառնալը կցանկանաի մեջ բերել երկու տաղանդավոր Հայորդիների խոսքերը: « Մեր քարոզած ճշմարտութիւնը գուցէ թե կտրատում է ազգի սիրտը, բայց այդ սուրը միակ հնարն է փտած ու ճարակած խոցը առողջ մասերից բաժանելու եւ հեռացնելու համար». Միքայել Նալբանդեան :

« Խաչագողի հիշատակարան »։ Ես էլ այդ անունը տվեցի իմ վեպին։ Բարեկամներիցս ոմանք խորհուրդ էին տալիս ինձ չտպել այդ վեպը։ Բայց մինչև ե՞րբ. պիտի ծածկենք մեր կեղտերը։ Դա նույնը կլիներ, ինչպես մի հիվանդ ամաչելով թաքցներ այն վերքերը, որոնք օրըստօրե ավելի փտելով, նեխելով վարակում են մարմնի ամբողջ կազմվածքը… Րաֆֆի:

Վստահ եմ մենք այժմ կարող ենք բարձրաձայնել այն ամենի մասին ինչ կա այսօր, այսաղետը, որ կարող է ոչնչացնել մեր պետականությունը հայի տեսակը, հարկավոր է բուժել դա եւցավոք սրտի դա մեր Հայկական իրականությունն է և ի՞նչ կատարվեց Ղարաբաղյան Պատերազմի տարիներին` երկրաշարժ, շրջափակում, սով, կոտորած, պատերազմ,դավաճանությունը սակայն մոռանում ենք այն կարեւոր գործոնը եւ շարժիչ ուժը, որով կարողացանք դուրս գալ այդ սարսափելի քաոսից, դա միայն մեր Ազատամարտիկների շնորհիվ էր, մենք այսօրով հպարտանում ենք, որ ունենք Պետականություն,մերտարածաշրջանում հզոր բանակ, լավ զինված եւ այլն, սակայն մեզ գրեթե դաս չի լինում, ոչ վաղ անցիալի պատմությունը: Որ Ղարաբաղյան պատերազմը մենք ոչ թե հաղթել ենք « Հմուտ » եւ « փորձառու գեներալների կամ սպարապետիկների » շնորհիվ եւ ոչ էլ զենքի քանակի, արտաքին կամ օգնության շնորհիվ, այլմենք հաղթեցինք միայն Հայ Ազատամարտիկի ոգու ու նվիրվածության շնորհիվ: Ազատամարտիկները կամավոր գնացին հասկանալով Հայրենիքի առաջ ծառայած խնդիրը: Գեներալը հավասար է ոչինչ եթե իր զորքը պատրաստ չէ ինքնազոհաբերության: Սա մի տաղանդավոր Ազատամարտիկ խոսքեր են, կարծում եմ շատերը համաձայն կլինեն: Իսկ հիմա մենք հպարտանում ենք մեր բանակի կարողություններով եւ հնարավորություններով, արդյոք ներկայիս զինվորը պատրա՞ստ է նույն հերոսությունը կրկնել, ինչ կրկնեցին Ղարաբաղյան Ազատամարտիկները: Նախ ասեմ, որ բազմիցս անգամ այդ հարցը տվել եմ, ոչ միայն Ազատամարտիկներին, այլ նաեւ նրանց զավակներին, որոնք ներկայիս ապագա սերունդն է,եւ գիտե՞ք զարմանալի մի փաստ, որը մեղք կլինի չասել… Այդ երիտասարդներից ոչ մեկ պատրաստ չէ կրկնել իրենց հայրերի սխրանքը, այսինքն, նրանք ոչ թե վախենումեն կամ խուսափում են կրկնել իրենց հայրերի սխրանքը, այլ հարցադրումը հետեւյալն էր «Իսկ ու՞մ համար գնան կռվելու` Լֆիկների, Նեմեց Ռուբոների, թե՞ Քոչարյանների, որոնք այսօր վայելում են կյանքը ու վայելքները » Չհաշված դավաճանությունը եւ հաշվեհարդար իսկական հերոսների հանդեպ: Մեր իրականության մեջ դա նորմալ է երեւույթ է քանի, որ տեսնելով իրենց հայրերի անձնազոհությունը, որոնք այն տարիներին ընտանիքից հեռու զրկանքներ կրելով, անգամ զրկված լինելով իրենցզավակների սիրուց եւ փայփայանքից գնացին ճակատ եւ բերեցին մեր ժողովրդի համար այդքան սպասված հաղթանակը… Նրանք բերեցին հաղթանակը, որպեսզի ինչպես իրենք են ասում` այն դասալիքների զավակները այսօր « Համերներով » քաղաքում տնօրինեն, ահաբեկեն սեփական ժողովրդին: Այդ ազգի Տականքները իրենց պահակազորով եւ մտերիմներով ցանկացած պահին կարող են հաշվեհարդար տեսնելով հայրենիքը պաշտպանող սպայի կամ զինվորի վրա եւ մնալ անպատիժ: Տեղին կլինի նշել մի դեպք, որի մանրամասները ինձ հայտնի են կցանկանաի նշել 1992 թվականին դեպքերից մեկը,երբ Հայկական ջոկատները կատաղի կռիվներ էին մղում Արցախում եւ ՀՀ սահմանների վրա « Հատուկ Գնդի » այդ ժամանակվա թիկունքի պետ` Փոխ-գնդապետ ՎաչագանՉիբուխչյանը, որպես ծառայությամ պետ գնում է Երեւանի« Հայծխախոտ»գործարան, որպեսզի իր գնդի տղաների համար ծխախոտ գնի, սակայն այդ ժամանակվա գործարանի տնօրենը` Լիդա Սարգսյանը նրան առաջարկում է առանց ֆիլտր էժանագին գարշահոտ ծխախոտ, նա անգամ լկտիաբար հայտարարում է ասելով` « Միեւնույն է տղե՛րքդ գնալու են մեռնելու, եթե ֆիլտրով ծխախոտ չծխեն չի լինի՞… » խոսքերը ցնցում են Փոխ-Գնդապետին: Եւպատկերացնու՞մեք թե այդպիսի տնօրեններն այդ ժամանակ ինչեր էին անում, Վրաստանում ծախելով այդ ծխախոտը միլիոններ էին աշխատում,եւհիմա այդպիսի տականքներ կուրծքները ծեծելով իրենց հայրենասերի տեղ են դնում, եւ դրանց նման մոլախոտերը գալով իշխանության գլուխ կարողացան թալանելով հարստանալ ժողովրդի եւ պետության հաշվին անգամ ուրանալով ազգ, հայրենիք, եւ ամեն տեսակ սրբությունները : « Ցավալին այն է, որ շատ Ազատամարտիկներ ժամանակին հաղթելով Ղարաբաղյան պատերազմում հեռացան իրենց իսկ ազատագրած Հայրենիքից, ես նրանց անվանում եմ Անդրանիկներ, նրանք էլ ինչպես Անդրանիկ ԶորավարըեւԳարեգին Նժդեհը հեռացան խուսափելով հայ բոլշեւիկների դավադրությունից, որպեսզի կառափնարաններում զորավար Համազասպի եւ Չարենցների նմանչկացնահարվեին « Դավաճանի » պիտակը ճակատներին: Այդպես էլ մեր օրերումարվեց, սակայն այս անգամ բոլշեւիկները չէին այլ ՀՀՇ-ականները եւ նրանց փոխարինողները: Ցավալին այն է, որ մենք շարունակել եւ շարունակում ենք հպարտանալ մեր բանակով, նույնիսկ աշխարհի հզոր բանակներ ունեցող երկրները այդպես չեն գովազդում իրենց հզորությունը, որքան անում ենք մենք: Կարող եմ վստահեցնել, որ սրանք պրովոկացիոն հայտարարություններ չեն, իմ ընկերներից շատերը գիտեն, որ ես եղել եմ մեր Հայաստանի Հանրապետության բանակաշինության առաջին մասնակիցըեւվկան, այնպես որ իրավունք եմ վերապահել ասել այդ ճշմարտությունը: Մեզ նույնիսկ հայտնի է, որ դեռեւսՏիգրան Մեծն էր իր իշխանավարության ժամանակ ուշադրություն դարձնում Պետական Սահմաններին: Այսինքն պետության սահմանները նա ամրացնում էր բնակչության վերաբնակեցման հաշվին: Իսկ հիմա ի՞նչ է կատարվում մեր սահմանային գյուղերում` մեր իշխանությունները ամեն ինչ անում են որպեսզի դատարկվեն մեր սահմանամերձ շրջանների գյուղերը, այնտեղ պայմանները այնքան սարսափելի են, որայդ գյուղերի երիտասարդները երազում են օր առաջ հեռանալ գյուղից, նրանք անգամ հեռանալուց հետո էլ չեն էլ ուզում հիշել հարազատ գյուղի մասին…Իսկ ու՞ր մնաց մեր պետական իշխանավորների ազգային մտածելակերպը, հարկերի ու դժվար պայմաններ բեռի տակ ժողովուրդը հեռանում է սեփական հայրենիքից, օտար երկրներում իրենց օրհասական հացը մուրալով քաշ տալիս իր գոյը, իսկ հսկայական կարողություններ վաստակած փառապանց մեր պետական այրերը միլիոնները կուտակում ենԵւրոպական բանկերումԱսացեք խնդրեմ ո՞վքեր են Դավաճանները…Ազատամարտիկները, որոնք պատերազմում վիրավորվել են, այսօր հաշմանդամի կարգավիճակով իրենց ողբալի ծայրահեղ աղքատության մեջ կյանքի վերջին տարիներն են ձգում, հույս չունենալով որ երբեւէ կգնահատվեն սեփական իշխանություններ կողմից: Մի Ազատամարտիկ ինձ խնդրում էր, որպեսզի իր զավակին ինձ հետ տանեմ արտասահման… որպեսզի գոնե իր զավակը կարողանա այդ «Հայկական Դժողքից ազատվի»: Շատերի համար « Հայրենիք » կոչվածը մինչեւ իրենց տան շքամուտքն է: Հիշում եմ շատերը պատերազմի տարիներին ասում էին, « Մինչեւ թուրքերը չգան հասնեն մեր տան շեմին, ես կռիվ գնացող չեմ… » Սակայն մոռանում ենք, որ Հայ ժողովրդի գլխին միշտկախված է լինելու Պանթուրքիզմի սարսափը… Միեւնույն է թուրքերը ցանկացած ժամանակ եւ դարաշրջան փորձելու են նվաճել Հայաստանը… Անկախ նրանից թե դա կլինի գումարով թե պատերազմով, միեւնույն է թուրքիան եւ թուրքերը Պանթուրքիզմիծրագրից չեն հրաժարվելու: Սակայն մեր Ազատամարտիկները գիտակցեցին եւ ելան ոտքի, հայկական մտքի այդ « Շքամուտքյան բանաձեւի » գաղափարախոսությունը ուրացան,Կամավորգրվելով տեր կանգնեցին մեր երկրի անվտանգությանը, նրանք գնացինգիտակցելով եւ նպատակով, հաշվի չառան, անգամ այն, որ իրենց թինունքում լածիրակդավաճանները թալանում են…Հաշվի չառան, այն որ զրկվելու են կյանքից, զրկվելու ենիր ենց զավակների սիրուց… Նրանք գնացին գիտակցելով, որ Հայրենիքն է կանչում,որպեսզի մեր թշնամին չպղծի Հայոց դարավոր պատմությունն ու ոգին… Նրանքգնացին որպեսզի մեր դարավոր թշնամին չհամարձակվի ոչնչացնել հայի տեսակը: Սակայն հիմա ժամանակը ցույց տվեց հակառակը: Ղարաբաղյան Ազատամարտիկներից մեկը մի միտք ասաց, կցանկանաի մեջ բերել այն` « Այն ժամանակ մենք գնացինք պաշտպանելու հայրենիքը անշահախնդիր եւ առանց որեւէ մտքեր հետապնդելու, միակ երազանքն ու նպատակը հաղթել եւ վերադարձնել երկրի խաղաղությունը ու անվտանգությունը: Այն ժամանակ ճիշտն ասած գաղափարախոսությունը եւ մտածելակերպը այդ էր պահանջում, չմոռանանք նաեւ, որ եղած հողն էլ այդ ժամանակ Հանրային սեփականություն էր: Իսկ հիմա ի՞նչ… Ամեն ինչը անհատական սեփականություն են դարձրել, այսինքն ես երբեք թույլ չեմ տա, որպեսզի իմ զավակը գնա եւ պատերազմի դաշտում իր կյանքը զոհաբերի ուրիշի՛ հարստության եւ անհատականսեփականությունը պաշպանելու համար: Հայրենիքը վերջանում է այնտեղ, որտեղ սկսում է Անհատական Սեփականությունը »:

Եւ այս խոսքերը ասում էր մի մարդ, որը պատերազմի սկզբից մինչեւ վերջ անցավ իր ջոկատով հասնելով մինչև Փոխ-Գնդապետի աստիճանի: Ի՞նչ եք կարծում, արդյոք դա այդպես չէ՞, Փոխ-Գնդապետի խոստովանումը անակնկալ չէր ինձ համար, քանի որ նրանից ավելի բարձրաստիճան հրամանատարներ նույնը ասացին, նույնիսկ զգուշանալով մնալ ստվերում: Այն տպավորությունն էր կարծես հայտնվել եմ Ստալինյան ժամանակահատվածը, եւ դարձել եմ Սոլժենիցինի « Արխիպելագ Գուլագի »վկան: Քանի որ ինչպես ասացի ամեն քայլափոխին զգուշացնում էին « Հիմա վտանգավո՛ր ժամանակներ են այդ թեմային անդրադառնալ »: Ես ապրելով երկար տարիներին Եւրոպայում հեռվացել եմ ներկայիս հայ իրականությունից կարծեսՀայաստանը վերադարձել է 1937 -1946 թվականները, երբ Խորհրդային բռնապետությանժամանակահատվածում, Սովետական ՆԿՎԴ-ի գործակալները իրականացնում էին Կարմիր Բանակի զորահրամանատարների եւ մտավորականների սպանդը, երբՍտալինյան եւ Բերիական հզոր մեքենան կուլ էր տալիս շատ տաղանդավոր մարդկանց,ու այդ քաղաքականությանը արդյունքում կարող էիր սեփական կյանքով պատասխան տալ նույնիսկ չնչին անզգույշ արտահայտությունների համար: Այդպես էլ հիմանույնիսկ ավելի սարսափելի… Բանը այն է, որ շատ Ազատամարտկների հետ զրուցելուց պարզ էր դառնում միայն մեկ բան, մեջ բերելով այդ ազատամարտիկի արտահայտված բառերը անփոփոխ .

« Բանը այն է, որ 2008 -ի մարտի մեկի ողբերկագան դեպքերը ապացուցին միայն, որ ներկայիս իշխանությունները պատրաստ են գնալ ամեն քայլի, անգամ սեփական ժողովրդին` տալով դահիճների ձեռքը, մանուկ թե կին նրանց համար միեւնույն է, լինեն հազարավոր զոհեր կամ թեկուզ միայն մեկը, միայն թե պահեն իրենց բռնատրիական իշխանությունը: Ցավը այն է, որ նրանք խաբելով եւ կեղծելով այդ փաստերը արդարացնում են իրենց քայլերը: Այդպիսի մարդիկ գիտեն ինչպես պահել իշխանությունը, նրանք Ստալինից եւ Բերիաներից են օրինակ վերցնում բռնակալական ճիրաններում պահելով սեփական ժողովրդին, իսկ առաջինը այդ անելու համար, նրանք երիտթուրքերի նման գլխատեցին ազգին… Ես նկատի ունեմ իսկական Ազատամարտիկներին, ինքդ տե՛ս պատմությունը եւ կհամոզվես, սկզբում անօրինական զենքը բռնագրավելու անվան տակ ձերբակալեցին ազգի պաշտպաններին, իսկ հետո ողջ ազգին սրի քաշեցին, սրանք էլ նույնն են անում, նույնիսկ ավելի սարսափելի, կեղծելով անգամ հայոց պատմությունը եւ իրական փաստերը: Ես միայն զարմանում եմ թե ինչու՞ մեր ապագա սերունդը անտարբեր է իր ապագայի հանդեպ, քանի որ կան դահիճներ իսկ նրանց հակապատկերը գրեթե բացակայում է, դա նշանակում է նրանք անգամ գլխատել են ազգային գաղափարը եւոգինՄեր պատմության ողջ ժամանակներում ունեցել ենք Թեհլերյաններ եւՆաիրիՀունանյաններ իսկ հիմա գլխատված ենք եւ անդամալուծված, ինչպես կասեր մեր հեղինակներից մեկը « Երբ չի մնում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար »հենց այդ խենթե՛րն էին, որ 1988 -ին ոտքի կանգնեցին տապալելու Խորհրդային բռնապետությունը… Հենց այդ Խենթե՛րն էին, որ Ղարաբաղյան պատերազմում հաղթանակ բերեցին… Հենց այդ Խենթե՛րն էին, որ բերեցին խաղաղության այս երկրին… »

Այս ամենը Ազատամարտիկի հոգուց էր դուրս գալիս, սակայն զարմանալին այն էր, որ միայն նա ինձ վստահելով էր ասում այս բառերը, ինչու՞ է նա խուսափում մարդկանցից, դա հասկանալի պատճառները ես դիտեցի Ա 1 Պլուս հեռուստաընկերության նկարահանած կադրերը 2008 -ի մարտի 1 դեպքերի հետ կապված, որը կոչվում էր` « Հայաստանի կորցված գարուն » Չնայած, որ դեռևս այն ժամանակ` 1994 -1995 թվականները այդպիսի Ստալինյան ռեպրեսիաների ալիք բարձրացավ նախորդ իշխանությունների ժամանակ` Լեւոն Տեր-Պետրոսյանը գահալալության ընթացքում:

Շատերին տարօրինակ կթվա այս մեջբերումը, սակայն այդ ժամանակ գաղտնի ոչնչացվեցին կամ ձերբակալվեցին հարյուրավոր Ազատամարտիկների, դա փաստ է: Սակայն ինչու՞ մինչեւ հիմա ոչ մեկ հարց չի տալիս իշխանություններին, թե ինչու՞ պատերազմից հետո սկսեցին հետապնդել Ազատամարտիկներին… Ինչու՞ նրանք վտանգ էին ներկայացնու՞մ… Ինչումն է նման քաղաքականությանը… Ինչու՞ հասարակությանը չեն ասում, այն ոչ հեռու անցիալում թողած ճշմատությունը…Հայաստանի նախկին եւ ներկայիս իշխանություններին ձեռնատու է որպեսզի երիտասարդությունը խաբված գնա այդ Փարիսեցիների ետեւից, իրենց ճանաչելով որպես միակ « փրկիչ »: Ինչու՞ հիմա հաղթանակած երկրի զինվորը պետք է վախենա սեփական իշխանություններից, կամ վախենա անգամ ճիշտը ասել: Կարծես թե պետական այրերը վախից են նման քաղաքականության որդեգրել, կրկնելով նախորդների սխալը: Ինչպես ասում են « Շահին են մորթում, կամ Շահն է մորթում »: Սակայն բոլորս էլ լավ գիտենք, որ Ազատամարտիկները երբեք բռնակալ եւ « Շահ » լինել չեն կարող, որովհետեւ նրանց բարոյականությունը երբեք թույլ չի տա սեփական ժողովրդի արյան գնով պահել իր հարստությունը ու իշխանությունը: Այդ տղաներին երբեք իշխանություն հարկավոր չէ, այլ միայն մի հասարակ հարգանք եւ մի քիչ ուշադրություն… Իսկ մեր իշխանությունները կարծես այդ չնչին հարգանքը անգամ չեն կարող ցուցաբերել: Գիտե՞ք զարմանալի մի փաստ Ազատամարտիկներից մեկի խոսքերը, որը ասաց կատակով կարծում եմ հետաքրքիր կլինի — « Եղբայր հիմա որ Ադրբեջանի նախագահ` Իլհամ Ալիեւ նամակ գրեմ իմ այս վիճակի մասին ու օգնություն խնդրեմ, համոզված եմ, որ նա կօգնի » — Զարմանալի է սակայն այս խոսակցությունից մեկ ամիս անց, Փարիզի հյուրանոցներից մեկում հանդիպեցի ադրբեջանցի ամուսիների զրուցեցի նրանց հետ եւ ասացի այդ Ազատամարտիկի խոսքերը, ու գիտե՞ք ամուսիները վստահում էին, որ Իլհամ Ալիեւը նամակը ստանալու դեպքում օգնություն ցույց կտա… Նույնիսկ այդ երիտասարդ ադրբեջանցիները պատրաստ էին միջնորդել այդ հարցում, երեւում երիտասարդ զույգերը բարեկեցիկ ընտանիքի զավակներ էիր եւ չեմ կարծում, որ նրանք ստեցին, նույնիսկ իրենք պատրաստակամ էին իրենց սեփական միջոցներով օգնել այդ հայ ազատամարտիկի ընտանիքին, անգամ խնդրում էին այդ Ազատամարտիկի հասեն… Ի՞նչ եք կարծում, սա ադրբեջանցի ամուսինների ներկայացում էր, իրենց ձեւացնելով որպես բարեգործների: Միեւնույն է, եթե անգամ սա մի կեղծ ներկայացում էլ լիներ, կարելի էր հասկանալ, որ մեզ թշնամի երկրի քաղաքացին ավելի մտահոգված է մեր Ազատամարտիկով, քան մեր իշխանավարներից որեւէ մեկը: Ինչու՞մն է բանը սեփական իշխանությունները անտեսում են իրենց կյանքը զոհաբերած հերոսներին գնահատել, իսկ թշնամի պետության ղեկավարը կարող է ցուցաբերել մարդասիրություն եւ անգամ օգնել իր պետության դեմ կռվող հայ Ազատամարտիկին: Այդ ամենը կարծես տարօրինակ է հնչում, սակայն զարմանալին այն էր, որ այդ ադրբեջանցի ամուսիններից հետո, նաեւ մեկ այլ պատահական հանդիպում եղավ մեկ ուրիշ ադրբեջանցու հետ, որը ինչպես ինքն էր վստահում եղել էր Աղդամի բնակիչ անգամ` ունի փախստականի կարգավիճակ: Նա կարող էր իրեն թույլ տալ գալ Փարիզ եւ բնակվել Փարիզի հյուրանոցներից մեկում:Այդ ադրբեջանցին, գրեթե նույնը խոսքերը հաստատեց ինչ ասում էին իր հայրենակից ամուսիները… Որ իրոք Ադրբեջանի նախագահը` Ալիեւը կարող է մեծ օգնություն ցույց տալ այդ աղքատության մեջ հայտնված Ազատամարտիկի ընտանիքին:Ադրբեջանցի զբոսաշրջիկի պատմածը անհավանական էր թվում, սակայն փաստը մնում է փաստ… Պարզվում է, որ նույնիսկ պատերամից անցել է այսքան տարիներ սակայն Ադրբեջանի փախստականների զավակները, այսինքն Ղարաբաղից եւ գրավյալ տարածքների ադրբեջանցի բնակիչները` որոնք ծնվել են պատերազմից հետո, Ադրբեջանի իշխանությունները եւ պետությունը նրանց մեծ օգնություն են ցուցաբերում, այսինքն նրանք բացի անվճար բնակարանից, նրանք օգտվում են մի շարք արտոնություններից օրինակ` նրանց համար անվճար է էլեկտրաէներգիան, գազը եւ ջուրը,նրանք ազատված են կոմունալ վճարումներից անգամ պետական հարկերից, իսկ այն ադրբեջանցիները որոնք մասնակցել են պատերազական գործողություններին, բացի այդ ամենից անվճար ստանում են եւ « ԿԻԱ » մակնիշի ավտոմեքենաներ: Իսկ ինչու՞ չպետք է համեմատել սա, քանի որ ամեն անգամ հայկական լրատվական կայքերն ու հեռուստաընկերությունները համեմատական զուգահեռականներ են անցկացնում մեր եւ Ադրբեջանի միջեւ: Ինչու՞ այս թեման չի շոշափվում, ինչու՞ Ադրբեջանի ղեկավարները կարող են հոգալ սեփական ժողովրդի մասին, իսկ մերը ոչ: Ի՞նչ եք կարծում եթե հիմա այն Ազատամարտիկը այդ իր ասած նամակը ուղարկի Բաքու… Ի՞նչ կարող է պատահել… Ես վստահ եմ, որ այդ ազատամարտիկին մեր Իշխանությունները կանվանեն դավաճա՛ն եւ օտարերկրյա լրտե՛ս, հազար պիտակ կկպցնեն, որ նա ուրացել է հայրենիքը, մեր ազգային գաղափարը, վեջիվերջո Հայի պատիվը, անգամ ծախել է Պետական գաղտնիքները եւ այլն: Սական սեփական ժողովրդին ահաբեկող եւ սարսափի մեջ պահող իշխանությունները, որոնք սովի են մատնել հազարավոր ընտանիքների եւ փախստական ու գաղթական դարձնելով ազգի մի մասը, դավաճաններ չե՞ն… Սակայն ինչու՞մ է պայմանավորված մեր Ազատամարտիկների այն զգուշավորությունը, որոնք անըդհատ ինձ խորհուրդ էին տալիս չհրապարակել եւ ոչ մի նյութ այդ մասին: Չէ որ նրանք անցան պատերազմի ողջ ճանապարհը եւ չվախեցան, այն ժամանակ գիտեին, որ թշնամին որտեղ է, չնայած որ դեռեւս այն ժամանակ` պատերազմի տարիներին շատ հրամանատարներ ընկան Յուրային դավաճանների գնդակից, — « Այդպիսի դավաճաններ հիմա բազմել են երկրի բարձր պաշտոններին » — ասաց մի ազատամարտիկ, որը ժամանակին եղել է հենց Լեւոն Տեր-Պետրոսյանը հետ նրա մտերիմներից մեկը, չնայած որ նրա մեղադրանքների առյուծի բաժինը ընկնում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, նա մեղադրում էր, որ ներկայիս ահաբեկումների հիմքը դրել է հենց նա` Լեւոն Տեր-Պետրոսյանը Վազգեն Սարգսյանի հետ միասին, իսկ նրանց նախորդներն էլ շարունակել են այդ նույն ավանդույթը եւ ոճը: Դեռևս 1990 թվականին Ճանաչում էի Խորհրդային Բանակում ծառայող մի Ենթասպայի, որը այդ ժամանակ զինվորական հանդերձանք եւ զինամթերք էր ծախում Ազատամարտիկներին, իսկ հետո հանդիպեցի նրան 1993 թվականին, արդեն Փոխ-Գնդապետի ուսադիրներով, նա ՀՀ Պաշտպանության Նախարարության բարձրաստիճան սպա էր, ինչո՞վ էր պայմանավորված այդ ամենը, ի՞նչ էր կատարվել, նա հիմա ավելի «հայրենասեր » տղա էր դարձել, կամ Հայրենիքի կարոտը նա նոր զգաց: Այդ ամենը դեռեւս այն ժամանակ` երբ պատերազը ավելի էր սաստկացել… Որտե՞ղ եւ ո՞վ էր դրել այդ անարխիային հիմքը…: Ինչու՞ եք այդ վախենում բարձրաձայնել այդ լուրջ պրոբլեմների մասին, եւ այդ հարցին միանշանակ ինձ պատասխանեցին տասնյակ Ազատամարտիկներ « — Եղբայր մենք չենք վախենում մեր կյանիքից, մենք վախենում ենք, որ մեզ խփեն ու այդ ճշմարտությունը այդպես էլ մնա առանց բացահայտվել » — Այո կարելի էր հասկանալ նրանց մտահոգությունը, Հայոց ժամանակակից պատմության էջերը կեղծվում են, մարդիկ իրենց հերոսական կենսագրական են գրում, որպեսզի դառնան « Ազգային փրկիչներ եւ հերոսներ »նրանց մտահոգությունը տեղին է, որովհետեւ այդպես ասած պատահակական միջադեպերից զոհ են գնացել եւ գնում հարյուրավոր Ազատամարտիկներ, ասեմ որ զգալի թիվ են կազմում ինքնասպանություն գործած Ազատամարտիկները: Ինչու՞ պետք է պատերազմը հաղթած հերոսը այն ժամանակվա դժվարությունները հաղթահարելով հասնի այս լուսավոր օրերին եւ ինքնասպան լինի: Այդ հարցի պատասխանը ու՞մ պետք է տալ… Այդ մեր հասարակության մեջ ձեւավորված նոր խավը երբեք հարց չի տալիս, թե ու՞մ արյամբ են արդյոք այդ ամենը ստեղծել, ինչու՞ ազատագրելով հայրենի հողը, Ազատամարտիկը իր մինուճար զավակին խորհուրդ է տալիս հեռանալ այդ « Դժոխքից »: Ինչու՞ ստացվեց որ իր ազատագրած հայրենիքը դարձավ նա հենց այդ « Դժողքն » արդյոք նա այդ « Դժողքի » մասին էր երազում, երբ գնում էր մարտադաշտ: Ազատամարտիկներից մեկը լինելով ժամանակին վաշտի հրամանատար կապիտան պատմեց մի ցավալի դեպք, որը կարծում եմ արդեն արմատավորվել է մեր բանակում շարունակվում է որպես ավանդույթ: Նա անցնելով ողջ պատերազմը հասել էր մինչեւ վաշտի հրամանատարի պաշտոնին: Իր զորամասում սովորականի պես իր զինվորներից մեկին նշանակում է վերակարգ, սակայն նրան վերեւից հրամայում են, որ նա իրավունք չունի այդ զինվորին վերակարգ նշանակել, քանի որ այդ զինվորը մեծահարուստ պատգամավորներից մեկի տղան է: Եւ պատկերացնու՞մ եք այդ հրամանատարի վիճակը, մյուս զինվորները իմանալով, որ հրամանատարը վախենալով տարբերություն է դնում: Այսինքն հասարակ պատգամավորի տղան ամեն ինչ կարող է թույլ տալ, անգամ վերակարգից ազատվել, իսկ իր վաշտի հրամանատարը անգամ իրավունք էլ չունի նրան նկատողություն անել: Ի՞նչ եք կարծում զինվորը այդ հրամանատարին կարո՞ղ է հարգել դրանից հետո: Այնպես որ վաշտի հրամանատարը` կապիտանը սեփական զեկուցագրի համաձայն հեռանում է բանակից: Եւ այն էլ այն մարդը, որը իր նվիրական մասնակցությունը բերեց Հայաստանի բանակաշինության գործին, իսկ հիմա նա մի թոշակառու պահակ է, ամենի աչքից հեռու եւհազիվ հոգում է իր ընտանիքի ապրուստը: Եւ իմ հարցադրմանը թե ի՞նչը դարձավ պատճառ, որ այդպես արատավորվեց Հայոց բանակը, պատասխանը ինձ համար զարմանալի էր « —Երբ սկսեցին Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ուսումնարանի շրջանավարտները լրացնել Հայոց Բանակի շարքերը, այնտեղից սկիզբ առավ մի նոր ավանդույթ Գումարի, Մաղարիչի եւ Փողի, խնամու եւ բարեկամի անգամ հանցագործ աշխարհի օրենքները ներմուծվեցին բանակ եւ շարոնակվում է որպես ավանդույթը »—:

Չգիտեմ ինչքանով է այդ հավանական, սակայն իմանալով նրան ես հավատում եմ այդ վարկածին: Հետաքրքիրը այն է որ հետո այդ նույն բացատրությունը լսեցի Վազգեն Սարգսյանի անվան բարձրագույն բազմաբնույթ հրամանատարական զինվորական ուսումնարանի բարձրաստիճան մի սպայի կողմից,(ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվ. ռազմական ինստիտուտ) նա միայն մատնանշեց, որ այդ ուսումնարանի առաջին պետը եղել է Գեներալ Սերգեյ Սահակի Մարտիրոսյանը, (1994-1997թ ) որը եղել է ժամանակին Աբովյանի « Աբովյան » քրեակատարողական հիմնարկի « Մանկական Գաղութի » պետը: Ինչու՞ էր Վազգեն Սարգսյանը նախընտրել տեսնել Սերգեյ Մարտիրոսյանին Ռազմական ուսումնարանի պետի պաշտոնում… Ի՞նչ է Հայաստանի Հանրապետությունում չկաի՞ն բարձրաստիճան Սպայական կադրեր, որոնք ռազմական գործի տեղյակ էին, եւ մեծ փորձ ունեին Կրթելու եւ դաստիրակելու իսկական Սպաներ… Այդ նոր Ռազմական ուսումնարանում հիմնական շեշտադրումը դրված էրարագ ավարտել շինարարական աշխատանքները, իսկ Կուրսանտների կարգուկանոնը մղված էր երկրորդ պլան, արագ եւ անորակ կադրեր պատրաստելու արդյունքում Հայոց Բանակը համալրվեց Նոր ՍՊԱՆՆԵՐՈՎ , որոնք եւ բերեցին նոր Երանգավորումներ` ՉԱՍՏ ՆԱՅՈՂՆԵՐԻ եւ Մանկական ԳԱՂՈՒԹԻսովորություններով… Քրեական Աշխարհի շատ օրենքներ ներմուծելով բանակ, սկսվեցին բանակում անօրինականություններ, սպաների ոտնձգություններ զինվորների նկատմամբ,ինքնասպանություններ եւ հաշվեհարդար այդ թվում զինվորների սպանություններ դասալիքների ավելացում… Չնայած ավելի սարսափելի բաների մասին էին պատմում քան այս գումրային եւ կաշառակերության հարցն է: ՊՆ-ում կատարվող հսկայական գումարների եւ հեղուկ վառելիքի յուրացման հարցերն է, որ բացի այդ ֆինանսական եւ տնտեսական կողոպուտները նաեւ բռնաբարության դեպքերն էր, որ կարծես վախենում են խոստովանել, քանի որ սա արդեն քրեական ծանրագույն պատիժների մեջ է, եւ Հայաստանում այդ մասին բարձրաձայնել վտանգավոր է ու բացի այդ էլ ամոթալի: Անգամ ինձ հանդիպած ՊՆ բարձրաստիճան հրամանատարը հաստատեց եւ անգամ օրինակներ ու անուններ տալով, ճիշտն ասած այդ վարկածը հաստատեցին գործից տեղյակ այլ սպաներ: Բռնաբարության դեպքերը դարձել են կարծես ավանդույթը, ինչպես ասեցին հարյուրավոր դեպքեր չեն բացահայտվում կամ լռում են որովհետեւ բողոքողներ չկան կամ էլ հարցը ամիջապես փակվում է: Այդպես կներկայացնեմ մի օրինակ, որ ինձ պատմեց Ազատամարտիկներց մեկը, որը պատերազմից հետո աշխատել է ՆԳՆԶՎ զորամասերից մեկում: Այդպիսով «— Զորամասի հրամանատարներից մեկը զինվորներ հանդիսավոր երդման արարողության ժամանակ տեսնում է զինվորներից մեկի ծնողին, այս դեպքում մորը եւ ցանկանում է « ժամանակ անցկացել » նրա հետ եւ զինվորի համար արհեստականօրեն անտանելի պայմաններ են ստեղծվում նույնիսկ ուղարկվում է ճակատային գիծ հերթապահության, ու արդյունքում մայրիկի « Բանակցություններից »հետո զինվորին նկատմամբ դադարեցվում է « հետապնդումը »: Եւ ահա այդպեսի տարբերակով էլ իրենց ծուղակն են գցում հերթական զոհին, լինի դա զինվորի մայրը թե քույրը: Ասացե՞ք խնդրեմ այդպիս զինվորը կարո՞ղ է մեր Ղարաբաղյան Ազատամարտիկի նման անձնազոհությունը ցուցաբերել, երբ հարկ լինի պաշտպանելու հայրենիքը, չեմ կարծում թե դա այդպես լինի, այդ բացասական երեւույթները տեսնելով նա առիթը բաց չի թողնելու առաջին իսկ արձակած գնդակը այդպիսի «հրամանատարի » ճակատին արձակել: Երբ զինվորը տեսնում է, որ հրամանատար « քաղցր » աչքով է նայում, եւ անգամ քծնում է հարուստի անպատիժ զավակի ծառայության վրա, կարո՞ղ է արդյոք նա հայրենիք պաշպանել, եւ կարծու՞մ եք այդպիսի « հրամանատարը » կարող է այսօր բռնաբարել, իսկ վաղը գլուխը դնել հայրենիքի պաշպանության զոհասեղանին: Իհարկե ո՛չ տեսեք, ի՞նչ է կատարվում եւ ո՞րն է ճշմարիտ ուղին, որ պետք է գնանք եւ տանենք մի բուռ մնացած ժողովրդին: Ազգովին դարձել ենք « լավ տղա », սակայն իսկական տղու շնորհք չի մնացել պատրաստ ենք ցանկացածին հոշոտել երթուղային տաքսու մեջ, սակայն «Համերներով » երթևեկողների առաջ խոնհարվել ու վիզ ծռել: Մենք շատ բաներ չգիտենք: Ազատամարտիկներից մեկը մի լավ խոսք ասաց, որ կարծում եմ տեղին է մեջ բերել « —Պատերազմի ժամանակ երկիրը սահմանափակվում էր հողատարածքներով, որը հանրային սեփակնություն էր, էսօր ինչ որ օլիգարխիկներ` փնթի կամ մեկը, գնացել է սեփականացրել է դա, և նա պատրաստ չի լինելու իր հողը պաշտպանելու եւ դու ես պատրաստ գնալ ու իրա հողը պահել, եւ նրա այդ հողը դու կոչելու ես հայրենիք: Դու՛ք չե՞ք տեսնում որ իշխանությունները դեմ են եղել մեզ բոլորիս, Ազգային Ոգին ջարդելու համար հաղթանակներ պարգևող ժողովրդին էս ազգի իշխանները պետականորեն… Երեւի դրանից լավ բան չէին կարող մտածել, որ Ղարաբաղից բերեին Ռոբերտի նման մեկի՛ն, Վազգենի նման մեկի՛ն, ու Սերժի նման մեկի՛ն եւ իրանց շուրջ հավաքվածներով թքեն հոգուդ խորքի մեջ: Այսինքն, պատերազմի ժամանակ քո՛ հարեւանը, որը ծախում կամ մատնում էր, թե կողքի կռվողի տունը քանի պատրոն կար, նրան շնորհել պետական պարգեւ իսկ քեզ երեք մատի կոմբինացիայով, հեղափոխության անունից...— »

Այս խոսքերը առաջին հրամանատարներից մեկի խոսքն էր, որը ես ներկայացրեցի, ինչու՞մ է բացահայտվում այդ անտարբերությունը ազգային գաղափարախոսության հանդեպ, ովքե՞ր են կանգնած ոչնչացնելու ազգային ոգին, ի՞նչ ուժեր են, արտաքի՛ն թե ներքին: Հայաստանի Հանրապետության Պետական մոտեցումը Ազատամարտիկների հանդեպ կարելի է պատկերացնել Լավրենտի Պավլովիչի Բերիայի մոտեցմանը, այսինքն « Չկա՛ անհատը չկա՛ պրոբլեմը» Պատերազմի ժամանակ եռամսյա հավաքով ճակատային գիծ բերված այդպես ասած «Կամավոր Ազատամարտիկները»  ավելի շատ արտոնություն ունեն, քան թե վեց տարի ճակատային գծում կռվող կամավորագրված Ազատամարտիկը: Բանը այն է, որ Ազատամարտիկներից մեկը մի գեղեցիկ ձևակերպում արեց, որը հետևյալ կերպ է հնչում: «Վազգեն Սարգսյանը հասկանալով որ Ազատամարտիկները իրեն համար վտանգ են ներկայացնում, իր հավատարիմ զինակիցների ձեռքերով Փորձառու Ազատամարտիկներին քշեց ճակատային գծի` ականապատված հատվածները, ոչնչացնելով փորձառու եւ հմուտ զինվորականներին իսկ դրանից հետո այդ իր զինակիցներին շնորհեց Գեներալական աստիճաններ»: Ինչու՞մ է բացահայտված այդ ամենը, ինչու՞ այդ պետական քաղաքականության մասին ոչ մեկ չի խոսում, կամ բարձրաձայնում: Որովհետեւ ինչպես իրենք են ասում` վտանգավո՛ր է մարդիկ մարտի մեկի դեպքերը տեսնելով վստահ են, որ ոչինչով չեն կարող փոխել այդ ամենը: Ինձ ասացին մի բան, որը կարծում եմ տեղին է նշել` — « Նայրի Հունանյանն էր, որ փորձեց հանրության ուշադրություն դարձնել դեպի ոճրագործները, սակայն ինքը դարձավ այդ մեքենայի զոհը: Նրա հիմարության արդյունքը դարձավ ճակատագրական մեր ժողովրդի համար, Եւ մինչեւ հիմա տառապում ենք, —»: Ներկայիս ՊՆ-ի թոշակավորման հանձնաժողի մասին սարսափելի բաներ են պատմում, այն որ այնտեղ մեծ գումարներ է շրջանառության դրվում դա փաստ է, բոլոր Ազատամարտիկներն էին միաբերան հաստատում այդ փաստը: Այսինքն հաշմանդամության տվյալ կարգը հաստատելու համար, կա գումարային կաշառքի հստակ չափ: Ես դեռեւս դրանից մի քանի ամիս առաջ Եւրոպական երկրներից մեկում հանդիպեցի մի Մասիսցի տարեց մարդու եւ նա սկսեց պատմել ու գլուխ գովալ, թե ինչպես է իր տղայի համար Ղարաբաղյան պատերազմի վետերանի փաստաթղթեր գնել,անգամ նա հաշմանդամության թոշակ է ստանում: Ինչու՞մ է այդ անտարբերությունը նույնիսկ այն շքանշանները, որոնք տրվում են Ազատամարտիկներին վաճառվում է: Հետաքրքիր մի փաստ, որ անգամ ոչ ազատամարտիկը, կամ ցանկացած մեկը կարող է գումարով դառնալ Ազգային ՀերոսԱլիկ Պետրոսյանին ես չեմ ճանաչում, սակայն հեռուստացույցով բազմիցս անգամ տեսել եմ, կուրցքը զարդարված անթիվ շքանշաններով եւ մեդալներով, բանը այն է, որ իր բարեկամներից մեկը պատմեց նրա մասին եւ զարմանալու տեղիք տվեց: Թող ների ինձ Ալիկ Պետրոսյանը, որովհետեւ չեմ կարող նրա մասին չարախոսել, միգուցե նա շատ լավ մարդ է եւ արժանիքների տեր, սակայն համեմատական տեսնելով այն ինչ պատմել էին: Ասում են թե նա անգամ « զոքանչի կամ քենու ծննդյան տոներին են նրան մեդալներով պարգեւատրել » Դա լավ է, թո՛ղ պարգեւատրեն, ու չուզողն էլ թող ես լինեմ, սակայն ինչու՞ անտեսել նաեւ արժանիք ունեցող այն տղաներին: Ես ուրախ կլինեմ, որպեսզի շատ Ազատամարտիկներ կուրծքները զարդարված հպարտ քայլեն իրենց հայրենիքում, ինչպես մի ժամանակ անում էին Հայրենական Պատերազմի վետերաններն: Հաճելի կլիներ որ մեր Ազատամարտիկներն էլ այդպես հպարտ քայլեին Երեւանի փողոցներով, փոխարենընրանք վախենում են անգամ հիշել, որ երբեւէ եղել են Ազատամարտիկներ: Այդպես նոր տարվա օրերին պատահական հանդիպեցի մի Ազատամարտիկ, որը երթուղային տաքսի էր քշում, նրա տեսքը սոսկալի էր ինչպես եւ նրա նման շատ Ազատամարտիկների, նա անգամ վախեցավ հիշել որ երբեւէ հայրենիքի համար մարտնչել է: Պարոնա՛յք մինչեւ ե՞րբ է շարունակվելու « Արխիպելագ Գուլագը» մինչեւ ու՞ր ենք ուզում հասնել այդ ինքնախաբեությամբ ինքնավստահությամբ:Ինչու՞ ենք այդքան վստահ, որ պատերազմ չի կարող կրկնվել: Ինչու՞ եք այդքան վստահ, որ ձեր ներկայիս զինվորները տեսնելով մեր Ազատամարտիկների տառապալից սովահար վիճակը պատրաստ կլինեն Զիմզիմովների համար իրենց կյանքը զոհաբերել: Լավ տղերքը այդ ժամանակ կերեւա երբ սահմանագծին լինեն, ոչ թե Երեւանում հարյուր հոգով մի երկու հոգու ինքնադատաստան տեսնելիս: Պապայի բալեքը բանակ գնում են, որպեսզի հետագայում կարողանան պետական պաշտոններում աշխատանքի անցնել, այլ ոչ թե գնում են հայրենիքին իրենց պարտքը տալ: Ազատամարտիկներից մեկը պատմում էր մի դեպք, որ իրեն մարտական ուղի վերցնելու համար պետք է գյուղապետից թուղթ բերի, իսկ արդյոք գյուղապետը ի՞նչ կապ ունի պատերազմի հետ, ինչու՞ է այդ արհեստական քաշքշուկը, երեւի նրա համար որ եղած այն մի բուռ Ազատամարտիկներն էլ հիասթափեցնեն: Մի մոռացե՛ք, որ դեռ այդ Ազատամարտիկների զավակները տեսնում են այդ ամենը. ինչու՞ մոռացել էիք այն ամենը ինչ կարող է սպասվել: Ինչպես ասաց մի Ազատամարտիկ « — Մանիկյուր տղերքը էսօր տիրում են երկրին ու ոտնահարում են տղամարդ տղերքի ինքնությունը — »: Մյուս Ազատամարտիկի խոսքը կարծում եմ ավելի հստակ էր բացատրում — « Անդրանիկը խելոք մարդ է եղել, որ փախել է փրկվել: Մենք թուրքի տանկի դեմ ելել ենք նաուռա՛ կռվել ենք չենք վախեցել, ու հիմա եկել ենք ուՀայաստանում վախենում ենք խոսալ —»: Ինչու՞մն էր պայմանավորված այս արտահայտությունը եւ այս բառերը ասում էր այն ժամանակվա Գրոհային ջոկատիհրամանատարը, որոնք ճակատային ամենավտանգավոր տեղամասում էին կռվում: — «Մենք այնտեղ կռվի դաշտում չենք վախեցել, էսօ՛ր այստե՛ղ ենք վախենում խոսալ...» — Այս խոսքերը լսեցի բազմաթիվ Ազատամարտիկների շուրթերից, ինչու՞ են վերացնում կամ ոչնչացնում մեր պատմությունը կերտողներին: Հայաստանի Բանակի 20 ամյա տարելիցի առիթով կազմակերպվել էին գեղեցիկ միջոցառումներ եւ հրավիրվել էին բազմաթիվ հյուրեր, սակայն նրանց մեջ բացակայում էին իրական Ազատամարտիկները, որոնք անմիջական մասնակցություն են ունեցել Հայոց Բանակի կազմավորման եւ բանակաշինության գործին, իսկ փոխարենը նվերներ եւ շքանշաններ, նույնիսկ պետական պարգեւներ ստացան մարդիկ, որոնք ընդհանրապես կապ չունեին բանակի հետ: Իրական հերոսները մնացել են անտեսված եւ լքված: Հեռուստատեսային մի հաղորդման մեջ բարձրաստիճան գերերալներից մեկը մի դրվագ պատմեց պատերազմի մասին, դեպքը հետաքրքիր էր ու ներկանները կարծես հուզվեցին, սակայն դա իրո՞ք այդպես էր: Ազատամարտիկներից մեկը եւս դիտել էր այդ գեներալի ելույթը սակայն նա հերքեց այդ գեներալ կոչվածի ճակատում լինելու փաստը: Ուրեմն ի՛նչ մենք ինքնե՛րս ենք կեղծում պատմությունը: Երեւանում գրախանութներում ես տեսա մի քանի գրքեր եւ գրքույկներ, գեղեցիկ ձեւավորված Ղարաբաղյան Պատերազմի թեմաններով ու նորից այստեղ սուտ հերոսներ եւ պատմություններն էին: Այն տպավորությունն էր, թե դա ազգային ծրագիր էր կամ քաղաքականությունԿեղծել իրական պատմության էջերը ինչպես արեցին Բոլշեւիկ պատմաբանները ինչպես անում են ադրբեջանցի պատմաբանները` Զիյա Բունիյաթովները դրա նմանները, դա հասկանալի է որ ազերիները անում են ի շահ իրենց ժողովրդի, իսկ մերոնք ինչու՞ են կեղծում իրական պատմության էջերը, դրա նպատակը որն է: Դեռեւս պատերազմի ժամանակ Ազատամարտիկներից մեկը տեսնելով թե ինչ էր կատարվում ճակատում եւ ում անուններն էին հայտնվում մամուլի էջերում ինձ ասաց մի հետաքրքիր բան, որը կարծում եմ տեղին կլինի նշել` — «Եղբա՛յր ինձ թվում է թե Հայոց պատմությունը սուտ է, այն որ « ծովից ծով » է եղել Հայաստանը, եղբայր երբեք չհավատա՛ս: Տիգրան Մեծը մի պատմաբանի մի քանի քսակ ոսկի է տվել, ու պատվիրել է, որպեսզի գրի իբր թե Ծովից – Ծով Հայաստան է եղել, իսկ մենք էլ հավատացել ենք այդ գրվածքին »:— Այո՜ նրա հումորը տեղին էր, եւ շատ մարդիկ հերոսական էջեր գրեցին իրենց համար, այն եռամսյա հավաքով ստիպողաբար ճակատ բերված մարդիկ այսօր հպարտանում են, որ « կամավոր » են մեկնել ռազմաճակատ, իսկ այն ոստիկանները, որոնք այդ ժամանակ գումար էին աշխատում դարձել էին « հերոսական » դեմքեր: Մենք Հայերս չգիտենք թե ինչքան վեհն եւ անձնազոհ են մեր Ազատամարտիկները, որ դեռեւս 1994 թվականի պատերազմի դաժան ամիսներին, ճակատային գծում ադրբեջանցիները ամեն օր իրենց «Արազ» ռադիոկայանով հայերեն հաղորդումներում իրազեկում էինԵրեւանում կատարվող անարդարությունների մասին, այն որ մեծահարուստների ընտանիքներին երբեք ճակատային գիծ չեն գնում, իսկ փոխարենը, ոստիկանները մեծ գումարներ վերցնելով փողոցից բռնած պատահական անցորդի էին խցկում Ղարաբաղ մեկնող ավտոբուսը եւ ուղարկում ռազմաճակատ: Ադրբեջանցիները ռադիոկայանի տեղեկատվությունը մատուցելով ցանկանում էին կազմալուծել հայ Ազատամարտիկների շարքերը կոտրելով նրանց մարտական ոգին, սակայն Ազատամարտիկները գիտեին, որ դա ճիշմարտություն է սակայն լռեցին եւ չենթարկվեցին պրովոկացիային: Այդ ժամանակների մի հետաքրքիր դրվագ, որի ականատեսը ես եմ եղել, թե ինչպես էր պատահական ռազմաՃակատ էր բերվել Վրաստանի մի վրացի քաղաքացի, որը ընդհանրապես կապ չուներ Հայաստանի հետ, միայն եկել էրԼենինական գնումներ կատարելու, իսկ մեր ոստիկանները նրան բռնելով խցկել էին ավտոբուսը եւ ուղարկել Ղարաբաղյան ճակատային գիծ: Եւ այն որ նա ստիպված մնաց մինչեւ զինադադարի ավարտը դա փաստ էր, ինքս եմ նրան Ղարաբաղից ճանապարհել Երեւան: Ադրբեջանական Արազ Ռադիոյի պրովոկացիոն հայտարարություններ մեր Ազատամարտիկները անտեսեցին, հասկանալով երկրին սպառնացող վիճակը, իսկ հիմա այդքանից հետո գոնե գնահատենք եւ անգամ համարձակություն ունեցեք ճշմատությունը ասելու: Մեր չակերտավոր Գեներալները այնքան գեղեցիկ Ֆանտազիա ունեն, որ անգամ Հայ Գրականության Ֆանտաստիկ գրող` Կարեն Սիմոնյանը նրանց հետ չի կարող մրցել: Դա լավ է եթե նրանք կարողանաին գրել Ֆանտաստիկ գրականության մեջ, սակայն նրանք պղծում եւ կեղծում մեր Հայոց պատմության Հերոսական էջերը, իրենց դարձնելով « Ազգային փրկիչներ »: Սակայն զրուցելով Ազատամարտիկներից շատերի հետ բացահայտվում է մի փաստ, որ մեր իշխանությունները փորձում են աղավաղել եւ ուռճացնել Ղարաբաղյան Պատերազմին մասնակից Ազատամարտիկների իրական թիվը: Ինչու՞ է դա արվում նպատակը ո՞րն է: Զարմանալին այն է, որ ինչպես ասում են Ազատամարտիկները « հայկական կողմը համոզում է, որ Ղարաբաղյան Պատերազմին մասնակցել է մոտ 150 հազար հայորդիներ » ինչքանո՞վ է դա ճիշտ, ես չփորձեցի անգամ ճշտել, միայն հիմնվելով Ազատամարտիկների բերած տվյալների վրա: Բացի այդ էլ իմ մի քանի փորձերը հանդիպելու Պաշտպանության Նախարար Սեյրան Օհանյանի հետ չհաջողվեց քանի որ նրա տեղակալները կամ չէին ուզում, որպեսզի ես հանդիպեմ նրան, կամ էլ Այդպես վերադառնալով Ազատամարտիկների ասած ուռճացված թվերին գրեթե հաստատում էին բոլորը: Ես մեջ եմ բերում միայն նրանց խոսքերը խնդրում եմ ինձ սխալ չհասկանալ: Այդպիսով — « Ղարաբաղյան Պատերազմին մասնակից Ազատամարտիկների թիվը չի գերազանցում հինգ (5000) հազարը: Արդյոք որտեղի՞ց են վերցրել մեր պատմաբանները եւ մասնագետները այդ 150 հազար թվաքանակը »—:Պատկերացնում եք 5 հազարի փոխարեն 150 հազար, ո՞վ է այս թվերի հեղինակը: Այնպես որ շատ Ազատամարտիկներ պնդում են որ, այժմ` պատերազմից հետո իրենց գումարտակներում թոշակի անցած « Ազատամարտիկների » թվաքանակը բազմապատկված է: Նորից մի տարօրինակ հարց, որ առաջ էին քաշում Ազատամարտիկներից շատերը, հարցը այն էր, որ ՊՆ կամ այլ կառույցները Պատերազմը մասնակցած Ազատամարտիկից տեղեկանք կամ բնութագիր են պահանջում, այսպես ասած` «Մարտական ուղի»: Դա շատ ճիշտ է, բայց զարմանալին եւ տարօրինակը այն է, որ այդ մարտական ուղին պետք է գրի Գյուղխորհրդի կամ տարածքային կառավարման ղեկավարը: Նորից եմ կրկնում ի՞նչ կապ ունեն այդ մարդիկ, որոնք ընդհանրապես պատերազմի անունը անգամ չեն լսել, եւ ի՞նչ եք կարծում արդյոք այդպիսի իրավասություններ ունեցող անձը առիթը բաց չի թողնի անգամ իր «Զոքանչի» կամ « Քենու » համար գեղեցիկ Մարտական Ուղի գրել: Ցավալին այն է, որ հանդիպեցի շատ Ազատամարտիկների, որոնք անգամ մարտական ուղի չունեին կամ այն պատճառով, որ ՊՆ-ում վստահում էին թե արխիվները այրվել են եւ ոչ մի փաստաթուղթ չի պահպանվել: Սակայն դրա փոխարեն ի հայտ են գալիս մարդիկ, որոնք թիկունքային ծառայությունում լինելով, Ղարաբաղի տեղը անգամ չիմանալով ստացել են անգամ Գնդապետի աստիճան եւ անգամ պետական պարգեւներ, չգիտես թե որ «սխրագործությունների» համար: Շատ ցավալի հարց է, սակայն թվում է թե պաշտպանության նախարար` Սեյրան Օհանյանը մենակ է, այդպես էին ներկայացնում գրեթե բոլոր Ազատամարտիկները, համակրելով նրան, սակայն նա շրջապատված է մարդկանցով, որոնք չեն թողում նրան ազատ գործել: Սակայն մեկ Պաշտպանության Նախարարով ոչինչ չես փոխի, մեկ նախարար հազարավոր պրոբլեմներ: Անգամ ես հավատացած եմ, որ ՊՆ-ի ընդունարանում հավաքված բազմության մասին նրան չեն էլ զեկուցում նրան: Ես որպես քաղաքացի խորհուրդ կտաի մեր նախարարին գոնե տեսախցիկի օգնությամբ անձամբ հետեւեր ընդունարանում անցուդարձը: Բանը այն է որ մենք Հայերս կարող ենք պետ-պատվերի շրջանակներում ուղղել մեր սխալները, ունենալով երիտասարդ եւ խելացի լրագրողներ, փառք Աստծո դեռ ողջ են իրական Պատերազմի ճանապարհներով անցած Ազատամարտիկներ, որոնց միջոցով կարելի է գրի առնել նրանց հուշերն ու պատմությունները: Սակայն ցավը նրանում է, որ մեր իշխանությունները այդ ցանկություն անգամ չունեն: Չեն ցանկանում անել ճիշտ քայլեր, վերականգնելու ճշմարտությունը: Ինչու՞ են մարդիկ գրում պատերազմից, որոնք անգամ գաղափար չունեն դրա մասին: Վազգեն Սարգսյանի հերոսական կերպարը լավ է, սակայն ինչու՞ ստվերում թողնել հերոսական դեմքերին, անդրադառնալով դեռեւս 1992 թվականների տարածքային կորուստներին Վազգեն Սարգսյանը արդեն Ազատամարտիկների մեջ կորցրել էր իր վստահությունը, իզուր չէր նրա կեցվածքը Հերոսական հրամանատարների հանդեպ: Նրա ամենամոտ զինակիցներից մեկը, խոստովանեց եւ հաստատեց այդ փաստը, որ իրոք — «Վազգենը արդեն սկսել էր տղաների հանդեպ ատելություն դրսեւորել, այդ էր պատճառը, որ շատ հարցերում հենվում էր ներքին գործերի իր զինակիցների վրաքան թե Ազատամարտիկների »: — Եւ պատերազմի ժամանակ եւ հետո նրա որդեգրված Ազատամարտիկների դեմ իրագործվող բռնությունները շարունակվեցին անգամ նրանից հետո, այդ « էստաֆետը» փոխանցելով նորերին: ( Ահա եւ այն Ռազմական Ուսումնարանի պետի նշանակման հարցի պատասխանը…) Այնպես որ սպասենք, որ երբեւէ կգան ժամանակներ, որպեսզի մեր պետությունը կարողանա արժանավույնս գնահատել իսկական հերոսներին իսկ հիմա արդեն մնացել են մի քանի տասնյակ « Վերջին Մոհիկաններ » նրանցից շատերը զոհ գնացին չքավորությանն եւ անարդարությանը: Նրանցից շատերը կորցրեցին իրենց ընտանիքներին քանի որ լքված հաշմանդամները ոչ մեկին հարկավոր չեն: Այժմ գոնե հիմա կարողանանք մեր կեցվացքով եւ բարոյապես նպաստ բերել մեր հայրենիքին, Օգնե՛նք մեր Հայոց Ազատամարտի Վերջին Մոհիկաններին, որոնք իրենց հոգում թաքցնում են մեր Հայոց Պատմության Հերոսական էջերը: Ես կոչ եմ անում բոլոր հայ լրագրողներին լծվել հայրենանվեր գործին մաքրելու և ի հայտ բերելու իսկական հերոսների պատմությունները: Նրանք մեզ տվեցին ամեն ինչ, դուք եք, որ պետք է կարողանաք սատար կանգնել մեր Ազատամարտի Վերջին Մոհիկաններին:

Վ.Հ.

 

Աղբյուր`surhandak.wordpress.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее