Արդեն տեղեկացրել ենք, որ եպտեմբերի 24-ին Ախթալայի սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակը մարդաշատ էր.իր մեկնարկն էր տվել «Խորովածի արվեստի և երաժշտության համահայկական» 8-րդ փառատոնը։ Փառատոնի գլխավոր կազմակերպիչը Սեդրակ Մամուլյանն է։
Փառատոնին մասնակցում էին Հայաստանի գրեթե բոլոր մարզերի հայտնի խոհարարները։ Գեղարքունիքի մարզից մասնակցում էին երկու թիմ։ Առաջին թիմը ներկայացնում էր Սևան քաղաքի «Արարատ» ռեստորանի խոհարար Թովմաս Մանուկյանը։
Խոհարարը մեզ հետ զրույցում նշեց,որ նման միջոցառումները համախմբում են ժողովրդին, բարձր են պահում հայկական ոգին, հայկական խոհանոցի համն ու հոտը ի ցույց են դնում ամբողջ աշխարհին։
Թիմերը տաղավարներում ներկայացնում էին իրենց պատրաստած խորովածները,հետո սկուտեղով մատուցում ժյուրիի անդամներին։
Բծախնդիր ժյուրին անտարբեր չի կարողացել անցնել Թովմաս Մանուկյանի խորովածի կողքով. խորովածն, ի դեպ, ձկից է եղել, ինչի պատրաստման գործում սևանցիները մրցակից չունեն:
Եվ փառատոնի «Լավագույն տեսք» պատվավոր երկրորդ հորզիոնական՝ արծաթե մեդալը, հանձնել են հենց նրան։
Արմինե Մելքոնյան
Լուսանկարում՝ Թովմաս Մանուկյանը