▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպան վաղուց կիսատկլորի վրա չի զարմանում, ավելի լուրջ է պետք մտածել

Ռեժիսոր Խաչիկ Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հա ասեցի բան չխոսեմ,բայց կարդում եմ շատերի մտքերն ու նյարդայնանում...ինչի՞ եք Ջամալայից բողոքում,որ մտավ եզրափակիչ շատ սիրուն հագուստով,իր ազգային նախշերով ու ելույթ ունեցավ իր ազգային ելևէջներով,շատ մեղեդային,բարդ կառուցվածք ունեցող երգով և հաղթեց,հա՞ ,որ դուք մեծ-մեծ փրթում էիք,որ իբրև մենք բան չենք հասկանում  «տրենդ-բրենդներից» դուք եք հասկանում, թե էսօր Եվրոպան ինչա ուզում,հա՞:

Մի քիչ մարդկանց կարծիք հաշվի առեք,մի քիչ ազգային եղեք,ամոթա,հենց ասում են ազգային,մենակ չադրա ու տարազ մի պատկերացրեք: Այդ աղջիկն իր երգով իրեն հուզող հարցեր բարձրացրեց, շատ դիվանագիտորեն ու անցկացրեց աշխարհի առաջ, գնացեք մի քիչ սովորեք ստրատեգիա, հասկացե՛ք,որ հանվելով չի, Եվրոպան վաղուց կիսատկլորի վրա չի զարմանում, ավելի լուրջ է պետք մտածել ու ներկայանալ,թափթված, էնքան որ բան աելու համար քայլ անելով չի, տնաշեններ մի հատ դրոշ բարձրացրեցիք,էն էլ մի կարգին չպատասխանեցիք ինչի համար, շուն լրագրողն ասումա մեր հողերը,վերացական խաղաղություն եք հայտարարում ու անտեղի հերոսանում եք,հերոսն էս աղջիկնա,որ բոլոր իր ազգային հարցերը տեղում լուծեց,մի բան էլ ՀԱՅԱՍՏԱՆԻ անունն իր մորական կողմով ավելի բարձրացրեց,քան....
նեղվել եք մի տեսակ...)))

«Մուղամա» եսիմ ինչա եք գոռում,ինչա,ինչ չի իրաննա,էդ ձեր համարա մուղամ,իրա համար ԱԶԳԱՅԻՆԱ,ձեզանից ոչինչ հայկական ու ԱԶԳԱՅԻՆ չէր:Ձեր դեմքով ներկայացեք կհաղթեք կհաղթեք չէ,գոնե ազգանվեր գործ արած կլինեք՝տարածելով մեր ասելիքը...
Թողեն մենակ խոսեք...»:

Հիշեցնենք, որ նախքան եզրափակիչը Խաչիկ Եղոյանն Իվետա Մուկուչյանի հագուստի մասին գրել էր հետևյալը` «Մենակ հայ կինը հետևը բաց աշխարհին չէր ներկայացել, էն էլ եղավ:Խնդրում եմ` մենակ չսկսեք էլի «սա շոու ա», «արվեստ ա», «ժամանակակից ա», «հո հետամնաց չեք»: Ռեժիսորի այս միտքը բավական մեծ աղմուկ էր բարձրացրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее