Ըստ հասած տեղեկության՝ մյուս տարի Իսրայելում Հայաստանը «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Սրբուհի Սարգսյանը:
Այս մասին գրում է Blognews.am-ը: Լուրը ճշտելու համար կայքը զրուցել է Սրբուհու հետ։ Վերջինս չի փորձել հերքել լուրը, փոխարենը նշել է. «Անկեղծ ասած՝ ես ոչ մի տեղեկություն ձեզ չեմ կարող տալ: Ես ինքս էլ տեղեկություն չունեմ՝ ինչ է լինելու «Եվրատեսիլի» հետ կապված»:
Երգչուհու PR պատասխանատուն ևս զուսպ է եղել մեկնաբանություններում․ տեղեկությունը ո՛չ հաստատել և ոչ էլ հերքել:
Նշենք, որ Առաջին ալիքն այսօր տեղեկություն է տարածել, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 22:20-ին, Առաջին ալիքի «Լավ երեկո» հեռուստաշոուի ընթացքում կհայտարարվի այն արտիստի անունը, ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում