▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրամիության՝ Հայաստանին ռազմական օգնության հատկացումը պատերազմի հրահրելու միտում ունի. Զախարովա

Հայաստանին ռազմական օգնության համար 10 մլն եվրո հատկացնելու ԵՄ ծրագրերը թելադրված են աշխարհաքաղաքական հաշվարկներով՝ ուղղված Անդրկովկասում նրա կործանարար ազդեցությունը տարածելուն։ Այս մասին շաբաթական ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայաստանի զինված ուժերին աջակցելու համար 10 միլիոն եվրո ուղարկելու Եվրամիության ծրագրերի հետևում, իհարկե, ԵՄ-ի աշխարհաքաղաքական հաշվարկներ են՝ իրենց կործանարար ազդեցությունն այս տարածաշրջանում, այսինքն՝ Անդրկովկասում տարածելու համար։ Ուկրաինայի օրինակից երևում է, որ, այսպես կոչված, Խաղաղության եվրոպական հիմնադրամը խաղաղության, կայունության, անվտանգության մասին չէ, այլ՝ պատերազմի, երկրներին հրահրելու, արյունահեղության մասին», - ասել է  նա։

«Հիմնադրամը հովանավորում է միայն ռազմական գործողությունների հրահրումը և կոնֆլիկտի սրումը։ Եթե կարողանաք գոնե մեկ օրինակ ցույց տալ, որ խաղաղության հիմնադրամն իրականում նպաստել է խաղաղ կարգավորմանը, խնդիրն այն է, որ նման օրինակներ չկան», - ասել է դիվանագետը։

Նրա խոսքով, Կիևին աջակցելու համար նախատեսված ողջ գումարն օգտագործվել է բացառապես հակամարտությունը հրահրելու և սրելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее