«Երբ պետությունը հասցրել են էն օրվան, որ Կարեն Կարապետյանի` Վարդան Այվազյանին ուղղված խոսքը, թե տեղդ նստի, ձենդ կտրի բավարար է հասարակության 86,7%-ին էքստազի մեջ գցելու համար...»,-գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում ու նաև մտացածին մի քանի լուր ներկայացրել այս թեմայով.
«Կարեն Կարապետյանը թարս է նայել երիտթևի առաջնորդ Կարեն Ավագյանին, խոսելով բոլոնով գազի գնի մասին...»:
«Կարեն Կարապետյանը թաց անձեռոցիկով սրբել է ձեռքերը Հովիկ Աբրահամյանի նախկին մեքենայի դուռը բացելուց հետո...»:
«Կարեն Կարապետյանը փռշտացել է Տիգրան Սարգսյանի սուպերզուգարանի մոտով անցնելիս...»:
Հիշեցնենք, որ ըստ մամուլում հայտնված տեղեկության, օրերս տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀԿ-ականները, որոնք նոր վարչապետին իրենց թիմի անդամ չեն ընկալում, պարբերաբար հեգնել են Կարեն Կարապետյանին: Իսկ երբ վարչապետն ասել է, որ իրենք նախատեսում են գազի սակագինը նվազեցնել, Վարդան Այվազյանը նրան հակադարձել է, թե սակագին իջեցնել կամ բարձրացնելը կառավարության գործառույթների մեջ չի մտնում, ինչին հետևել է Կարեն Կարապետյանի կտրուկ պատասխանը, որ ինքը շատ լավ գիտի, թե կառավարության լիազորությունները որոնք են:
Վարդան Այվազյանը մի քանի անգամ փորձել է դիտողություններ անել: Կարեն Կարապետյանը բարկացել է և Վարդան Այվազյանին ասել.«Կարո՞ղ ես ձայնդ կտրել նստել տեղդ»: