Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել Հայող ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով։
«... եւ չկա ու չպիտի լինի աշխարհում մի ուժ, որը ստիպի մեզ մոռանալ ոճրագործությունը...
Կորստի ցավը պիտի լինի ոչ թե թուլացնող, այլ ուժ տվող: Ուժ` ապրելու, հզորանալու, շատանալու եւ պահանջատերի իրավունքով խոսելու:
Քանի ունենք հիշողություն, մենք կանք: Վա՜յ մեզ, թե սկսեցինք խուսափել, ու որ ամենասարսափելին է` չհիշել: Հայը որպես ժողովուրդ սոսնձված է իր ցավով էլ, երգով էլ, հավատքով էլ, ընտանիքով էլ: Հայոց մեծ եղեռնի 1,5 մլն անմեղ զոհերից յուրաքանչյուրը մեր մեջ է ապրում, մեր արյունով է հոսում ու մեր ճակատագիրն է, անցնի 105 թե հազար հինգ տարի:
Հիշում եմ։ Աղոթում եմ։ Պահանջում եմ։ 2020թ.-ի ապրիլի 24. Հայոց ցեղասպանությունը մարդկության նկատմամբ մեծագույն ոճիրներից է, որ պարտադիր պիտի ճանաչվի եւ հատուցվի:
105-րդ տարելից: 21-րդ դար։ Անպատասխան մնացած հոգիներ...
Մենք հիշում ենք մեր իրավունքների մասին եւ պահանջում արդար հատուցում։
Ժամանակը մեր դեմ անզոր է»,- գրել է նա: