Asekose.am-ը նախօրեին հրապարակում ուներ՝ «Ի՞նչ կասի Պապը, երբ տեսնի Կճոյանի Բենթլին» վերնագրով:
Ֆրանցիսկոս քահանայապետը հայաստանյան այցի ընթացքում երթևեկում է «Renault» ավտոմեքենայով, որը ոչ զրահապատ է, ոչ էլ ապակիներն են մգեցված:
Համեստությամբ փայլող Հռոմի պապը, վստահ ենք, որ շոկ կապրի, երբ իմանա Հայ Առաքելական Եկեղեցու որոշ բարձրաստիճան սպասավորների շքեղ մեքենաների՝ մասնավորապես Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդի «Բենթլի»-ի մասին:
Այնպես որ՝ այսօր էլ արդիական է մնում հարցը՝ «Ի՞նչ կասի Պապը, երբ տեսնի Կճոյանի Բենթլին». վկան համացանցում ակտիվորեն տարածվող այս լուսանկարն է:
Հեղինակ՝
Ա.Մաթևոսյան