▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվ անսայթաք պահպանիր նրան երևելի ու աներևույթ թշնամու որոգայթներից...

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը նոր լուսանկարներ է հրատարակել ֆեյսբուքյան էջում ու գրել հետևյալը.

«- ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:
- ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:

Այսօր՝ մարտի 27-ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի հրաշափառ հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Ըստ քրիստոնեական հավատի, Քրիստոսն իր հարությամբ մեղքից զատեց աշխարհը ու «...բացեց երկնքի դռները, և անուշահոտություն բուրեց աշխարհում` ցույց տալով ճանապարհը նորոգման, և կենդանություն պարգևեց մարդկանց»:

Թո՛ղ Ճրագալույցի սուրբ պատարագի լույսով լուսավորվեն հայ օջախները: 
Թո՛ղ Քրիստոսի հրաշափառ հարությամբ հույսն ու հավատը, սերն ու միությունը թևածեն մեր ընտանիքներում: 
Թո՛ղ ընդմիշտ զատվի չարիքը մեր աշխարհից, և համերաշխությունն ու միասնությունը դառնան համազգային ստեղծագործ արարման հիմք:

Այս տարի մեր ընտանիքում երջանիկ զուգադիպությամբ Քրիստոսի հարության տոնը համընկել է մեր որդիներից Մուշեղի ծննդյան տարեդարձի հետ:

Շնորհավո՛ր ու բարի տարեդարձ, որդի՛ս:

Թո՛ղ Աստված խաղաղության մեջ պահի մեր հայրենիքը, իսկ այս հրաշալի պահպանիչ աղոթքը ընդմիշտ ուղեկցի քե՛զ և սահմանին կանգնած մե՛ր զինվորներին.

- Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի,
Դու ես քեզ հուսացողների պահապանն ու օգնականը,
Քո ողորմությամբ պահիր քո ծառային անփորձանք
Եվ անսայթաք պահպանիր նրան երեւելի եւ աներեւույթ թշնամու որոգայթներից:
Պահպանիր քո ծառային չար աչքից ու չար լեզվից,
Սրից եւ երեւացող ու աներեւույթ բոլոր հարվածներից:
Ամէն:
Սուրբ Ներսես Շնորհալի»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее