Մի տեսակ դժվարանում եմ միանգամից հավատալ, թե Արմենիա հ/ը լրատվականի տառասխալ արած մոնտաժողին ու լրագրողին հեռացրել են: Գուցե էդ երեխեքի անուն ազգանուններն էլ հրապարակեին, կամ իրենք հրապարակավ հանդես գային: Ի վերջո, այդպես չի արվում. այն պարզ մասնագիտական առանձնահատկության տրամաբանությամբ, որ լուրերն ունի եթերի պատասխանատու խմբագիր, ռեժիսոր, տնօրեն և այլն, և այլն: Էդ դեպում ուրեմն վերջիններիս էլ արդեն այրել են խարույկին:
Իսկ ընդհանրապես եթերում սխալների համար պատասխանատվության ենթարկելը, կարծում եմ, ճիշտ է: Գոնե ժուռնալիստական հանրության համար եթերը սրբության պես բան է ու խիստ մեծ պատասխանատվություն է ենթադրում: Թե չէ սխալը դառնում է սովորական, պարբերական ու մի օր էլ` ական: Սպառողն էլ խեղդվում է «աղբից»: Վատ է, պրոֆեսիոնալ չէ գրողը տանի:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արմենիա հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի հերթական թողարկմանը վրիպակ է եղել Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապված: