▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե վարչապետի նոր գործելաոճն է սա, 1 տարի հետո նրա ապագան թող չտարբերվի Հովիկ Աբրահամյանի ճակատագրից

Սոցիալական ցանցերում շարունակվում են ակտիվ քննարկումները՝ երեկ Երևանի կենտրոնում, պայթեցման միջոցով քանդված  մայրաքաղաքի առաջին տպարանի շենքի վերաբերյալ, որը մոտ 100 տարվա պատմություն ունի:

Հանրությունը շատ բացասական է արձագանքեց դրան. կարելի է ենթադրել, որ եթե նախօրոք հայտնի լիներ, որ շենքը քանդվելու է, բողոքի ակցիաներ կլինեին: 

Անուշ Բեղլոյանն, այս առիթով, գրել է. 

«Ասում եք բան եք փոխելու՞: Մի հատ չբռնենք զանգենք օգնական/վարչապետ ես իմ ում: Էս ինչին պիտի հավատա՞նք: Որտե՞ղ են հանրային քննարկումները , որտե՞ղ է պատմական շենքի ճակատագի վերաբերյալ որոշումը , պատճառաբանությունը: Հերթական վիսոտկա եք սարքելու գռփեք: Ո՞վ, նոր իշխանությու՞նը: Նոր վարչապետի նոր գործելաո՞ճն է սա, թե՞ իրավիճակին չի տիրապետում,  թե՞ Տարոն Մարգարյանը դաբռո ով թև ա առել , ինչ ուզում պայթացնու՞մ է: Ինչի՞ն հավատանք, ու՞մ աջակցենք, Բեգլարյան էլ չկա գլխին ջարդեք: Ամոթ: Ու Ոչ մի ՀԱՎԱՏ Ձեզ , ոչ մի աջակցություն: Եթե չտեսնեմ դատ , հրաժարականներ, երկու կոպեկ չեմ տա նրա համար, որ ձեր ապագան Հովիկ Աբրահամյանի ճակատագրից տարբերվի մի տարի հետո»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее