▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե սպանվածը Երևանի քաղաքապետը լիներ, վերաբերմունքը էլի նո՞ւյնն էր լինելու

Մի կողմ դնենք Հրաչ Մուրադյանի դաշնակցական լինելը և նույնիսկ մի վայրկյան մոռանանք, որ պատերազմի հերոս էր կամ հոյակապ մարդ, այլ զուտ հաշվի առնենք, որ նա տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար էր: Այսինքն՝ նույնն է, ինչ, ասենք, դավադիր սպանված լիներ (Աստված մի արասցե) որևէ քաղաքապետ կամ հենց թեկուզ մայրաքաղաքի քաղաքապետը: Մի՞թե այսպիսին էր լինելու պետական այրերի վերաբերմունքը այդ դեպքի նկատմամբ՝ ոչ մի պաշտոնական գնահատական, ոչ մեկի այցելություն հոգեհանգստի կամ թաղման և այլն, և այլն: Չէ՞ որ կարգավիճակը նույնն է՝ երկրի կառավարման օղակի մեծ թե փոքր համայնքի ղեկավար ու նման անտարբերությու՞ն: Դե ուրեմն ազգովի թքել է պետք նման անշնորքների երեսին...»:

Ռեժիսոր Արշակ Զաքարյանը գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее