▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե նորանշանակ տնօրենը որոշել է «Սունդուկյանին» միանալ, մի բարձի ծերանան»․․․

Նախօրեին «Գոյ» թատրոնը դիմել է ԿԳՄՍ նախարարությանը՝ խնդրելով աշխատանքից ազատել նորանշանակ տնօրեն Կարեն Սիմոնյանին, ով ավելի վաղ ստորագրել էր «Գոյ» և Սունդուկյան թատրոնների միավորման փաստաթուղթը:

24TV-ի հետ զրույցում «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արթուր Սահակյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակը. «Եթե Արցախը դատարկվեց, ինչի՞ «Գոյ»-ը չպետք է դատարկվի: Մենք պաշտպանում ենք մեր տունը, Արցախն էլ էր պաշտպանվում, չստացվեց: Մենք չենք ուզում, համաձայն չենք, եթե գործը գնաց պարտադրական բանի, ընտրում ենք պայքարի տարբերակը... Առանց նախապես զգուշացվելու՝ նախկին տնօրենի ազատման հրամանը եկավ ժամը երեքին, ժամը վեցին նշանակեցին նորին: Ներկայացավ, ասաց՝ չէ, տղերք ջան, բա ես տենց մարդ եմ, որ ստորագրեմ միավորումը, մինչդեռ մենք գիտեինք՝ ինչի համար է նա նշանակվել: Եթե ինքը որոշել է Սունդուկյանին միանալ, մի բարձի ծերանան»,- ասել է ռեժիսորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее