Չեմ կարծում եմ, որ վարչապետի մակարդակով արժե գնալ Բաքու՝ COP 29-ին մասնակցելու, բայց մասնակցել, կարծում եմ, արժե։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«Կարծում եմ՝ ԱԳՆ-ից որևէ փոխնախարար կամ ԱԺ որևէ պատգամավոր կարող է մասնակցել այդ գագաթնաժողովին, այդ մակարդակով է պետք է մասնակցել, վարչապետն ինչ գործ ունի»։
Հարցին, թե ինքը՝ որպես պատգամավոր կգնա՞, նա պատասխանեց, որ եթե նման հանձնարարական լինի՝ կգնա։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։