Վերջին Բլոգ-ը գրում է.
Հավը գիշատիչ թռչուն է: Առողջ հավի սննդակարգի մեջ անպայման պետք է մտնեն բզեզներ, ճիճուներ, կրծողներ և նույնիսկ օձեր: Հավը պետք է նաև շատ շարժվի, մաքուր օդում լինի և լավ դիմադրողականություն ունենա: Միայն այս դեպքում նա առողջության համար օգտակար ձվեր կածի:
Հիվանդ հավերի ածած ձվերը շատ հեշտ է տարբերել լավ ձվերից:
Ինչպես ստուգել ձվերը
Սկզբում ստուգեք կճեպը: Առողջ հավի ածած հում ձուն դժվար է կոտրել, կճեպը շատ ամուր է և բավականին հաստ է:
Ուշադրություն դարձրեք հում ձվի դեղնուցի գույնին: Ամենալավ ձուն ունենում է նարնջագույն դեղնուց: Դեղնուցի բաց դեղին գույնը խոսում է այն մասին, որ այդ ձուն ածած հավն ապրել է վատ պայմաններում և հիվանդ է եղել:
Նման ձուն շատ քիչ քանակությամբ է օգտակար նյութեր և վիտամիններ պարունակում: Կարող է նաև ավելի վատ լինել. Ոչ վառ գույն ունեցող դեղնուցները կարող են վտանգավոր մանրէներ պարունակել, որոնք ստամոքսի ծանր հիվանդություններ են առաջացնում:
Կարևոր է նաև դեղնուցի հաստությունը. Առողջ հավի ածած ձուն ունենում է հաստ դեղնուց: Վատ ձվերի դեղնուցը շատ բարակ է լինում: