▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե Լաչինի միջանցքը չբացեն, դա տանելու է պատերազմի». Սասուն Միքայելյան

Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է ԵԿՄ նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Սասուն Միքայելյանի հետ:

-Պարո՛ն Միքայելյան, Արցախում հումանիտար աղետ է: Ադրբեջանը արդեն 10 օր է, ինչ հրաժարվում է բացել ճանապարհը, մարդիկ են այնտեղ շրջափակման մեջ, սնունդն ու մյուս պաշարները սպառվում են: Ինչ կասե՞ք սրա վերաբերյալ, ի՞նչ լուծում եք տեսնում խնդրին։

-Պետք է առաջին հերթին համախմբված լինենք, հնարավոր բոլոր ճանապարհներով օգնենք Արցախի մեր բնակչությանը: Արցախը շրջափակման մեջ է: Ադրբեջանը ուզում է պատերազմի տանել, մենք պետք է պատրաստվենք: Եթե Լաչինի միջանցքը չբացեն, դա տանելու է պատերազմի, ժողովուրդը հո շրջափակման մեջ չի՞ մնալու: Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահներն են վերահսկում, հիմնականում նրանց գործառույթն է, պետք է թույլ չտան, որ նման սադրանքներ լինեն:

Եթե խաղաղապահները չեն խառնվում, թույլ են տալիս, որ նման գործողություններ կատարվի, ես այստեղ միտում եմ տեսնում Ռուսաստանի կողմից:

– Ի՞նչ միտում եք տեսնում:

– Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, բայց մեր պետական սահմաններին էլ են ոտնձգություններ լինում, իրենք մեր դաշնակիցներն են, պարտավոր են մեզ պաշտպանել, բայց ոչինչ չեն անում: Այսօր Սյունիքի միջանցքի հետ կապված էլ խնդիր կա, որն, իմ կարծիքով, ռուսներն են սարքում, մեր իշխանություններին էլ ստիպում են, որ փաստաթուղթ ստորագրեն, բայց դա երբեք չպետք է լինի:

– Այսինքն, ըստ Ձեզ, Ռուսաստանը և Ադրբեջանը ստիպում են Հայաստանին նոր փաստաթո՞ւղթ ստորագրել: -Ադրբեջանը՝ ռուսների միջոցով: Եթե մի պետության խաղաղապահ զորք է մտցնում մեկ այլ պետություն, ապա այդ տարածքները պետք է վերահսկեն խաղաղապահները, թե չէ ադրբեջանցիներն արդեն որերորդ անգամ է՝ խախտումներ են անում, բայց խաղաղապահները չեն արձագանքում:

-Պարո՛ն Միքայելյան, ստացվում է և՛ ՀԱՊԿ-ն է մեղավոր, և՛ ռուս խաղաղապահները, իսկ ՀՀ իշխանությունները՞: Ի վերջո իշխանություններն են պատասխանատու սահմանների անձեռնմխելիության համար։

-Բնականաբար, իշխանություններն էլ են պատասխանատու: Մեր իշխանությունները պետք է դիմեն ամբողջ աշխարհին, դիվանագիտական աշխատանք տանեն, այս քաղաքական խնդիրը ինչ-որ կերպ լուծեն: Չի կարա իշխանություն լինի, որն այս հարցը չուզենա լուծել, բնականաբար, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները շահագրգռված են խնդրին լուծում տալու:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее