▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե կրկին ապրեի կյանքս

...Կխոսեի ավելի քիչ և կլսեի ավելի շատ:
Կհրավիրեի ընկերներիս ու բարեկամներիս ճաշի` եթե անգամ գորգի վրա բծեր լինեին, իսկ բազմոցի գույները` խամրած:
Եգիպտացորենի բոված հատիկներ կուտեի հյուրասենյակում և քիչ կմտահոգվեի շուրջը կեղտոտվելու մասին, երբ որևէ մեկն ուզենար կրակ վառել վառարանում:
Ժամանակ կգտնեի` լսելու պապիկիս, երբ նա պատմեր իր երիտասարդ տարիների մասին:..Ժամանակ կգտնեի` լսելու պապիկիս, երբ նա պատմեր իր երիտասարդ տարիների մասին:
Երբեք չէի պնդի, որ ամառվա շոգին ավտոմեքենայի ապակիները բարձրացվեին, որովհետև մազերս հենց այդ պահին էին հարդարվել:Կվառեի վարդի տեսքով վարդագույն մոմը` նախքան այն կհալվեր պահեստում:
Զավակներիս հետ կնստեի սիզամարգի վրա` չանհանգստանալով խոտից առաջացող բծերի մասին:
Ավելի քիչ կլացեի և կծիծաղեի հեռուստացույց դիտելիս և ավելի շատ` կյանքը դիտելիս:
Ավելի շատ կկիսեի ամուսնուս ստանձնած պատասխանատվությունը:
Կպառկեի անկողնում, երբ հիվանդ լինեի` փոխանակ ձևացնելու, թե աշխարհը փուլ կգա, եթե ես այդ օրն իմ տեղում չլինեմ:

Աղբյուր՝ qahana.am:

 

Եթե կրկին ապրեի կյանքս
...Կխոսեի ավելի քիչ և կլսեի ավելի շատ:
Կհրավիրեի ընկերներիս ու բարեկամներիս ճաշի` եթե անգամ գորգի վրա բծեր լինեին, իսկ բազմոցի գույները` խամրած:
Եգիպտացորենի բոված հատիկներ կուտեի հյուրասենյակում և քիչ կմտահոգվեի շուրջը կեղտոտվելու մասին, երբ որևէ մեկն ուզենար կրակ վառել վառարանում:
Ժամանակ կգտնեի` լսելու պապիկիս, երբ նա պատմեր իր երիտասարդ տարիների մասին:..
Ժամանակ կգտնեի` լսելու պապիկիս, երբ նա պատմեր իր երիտասարդ տարիների մասին:
Երբեք չէի պնդի, որ ամառվա շոգին ավտոմեքենայի ապակիները բարձրացվեին, որովհետև մազերս հենց այդ պահին էին հարդարվել:
Կվառեի վարդի տեսքով վարդագույն մոմը` նախքան այն կհալվեր պահեստում:
Զավակներիս հետ կնստեի սիզամարգի վրա` չանհանգստանալով խոտից առաջացող բծերի մասին:
Ավելի քիչ կլացեի և կծիծաղեի հեռուստացույց դիտելիս և ավելի շատ` կյանքը դիտելիս:
Ավելի շատ կկիսեի ամուսնուս ստանձնած պատասխանատվությունը:
Կպառկեի անկողնում, երբ հիվանդ լինեի` փոխանակ ձևացնելու, թե աշխարհը փուլ կգա, եթե ես այդ օրն իմ տեղում չլինեմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее