Armtimes.com-ը գրում է.
Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը մոտ մեկ ժամ անց դուրս եկավ դատարանի շենքից եւ լրագրողներին տեղեկացրեց, որ դատարանն այսօր որոշում չկայացրեց: Իր ներկայացրած վերաքննիչ բողոքի վերաբերյալ դատարանի որոշումը հայտնի կլինի միայն վաղը: Ինեսսա Պետրոսյանն իր բողոքի հիմքում դրել է այն հիմնավորումները, որ նախաքննական մարմնի միջնորդությունը, թե իբր Պավել Մանուկյանը կարող է ազատության մեջ լինելով խոչընդոտել նախաքննությանը հիմնավոր չի, որովհետեւ նրա պաշտպանյալը վատառողջ է, գամված է անկողնուն եւ հնարավոր է ամիսներ շարունակ ինքնուրույն տեղաշարժվել չկարողանա: Պավլիկ Մանուկյանը դատարանում հայտարարեց, որ նույնիսկ եթե իշխանություններն նրան արտաքսեն երկրից, ինքը հետ է գալու հայրենիք:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում