▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաջորդ օրն ինձ կկալանավորեին». Ռոբերտ Քոչարյան

Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանն անդրադարձավ վերջին ամիսներին Փաշինյանի կողմից կիրառվող «սատկացնելու եմ» և այլ արտահայտություններին, դատավոր Սարգիս Պետրոսյանը միջամտեց. «Քաղաքական հայտարարություններ մի՛ արեք»: Քոչարյանն արձագանքեց. «Շատ կներեք, քաղաքական չէ, ինձ է վերաբերվում, իմ մասին է»: «Ձեզ է վերաբերվում, հանցանքի մասին հաղորդում ներկայացրեք»,- ասաց դատավորը: Քոչարյանը շարունակեց. «Եթե ես նման բան ասեի, հաջորդ օրն ինձ չէին կալանավորի՞: Եթե ես ասեի՝ սատկացնելու եմ վարչապետին, հաստատ հաջորդ օրն ինձ կկալանավորեին»:

***

«Ես մինչ այսօր չեմ հասկանում՝ ինչի մեջ եմ մեղադրվում: Առաջին օրից չեմ հասկացել, ո՛չ քննիչն է որևէ պարզաբանում տվել, ո՛չ դատախազները»,- Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Չեմ հասկանում, թե իմ ո՞ր գործողությունն է ապօրինի.... Ինձ մեղադրում են՝ իմ պարտականությունները բարեխիղճ կատարելու համար. ցինիզմը չափ պիտի ունենա՞, թե՞ չէ»,- նշեց նա:

***

«Այս ամենն ուղղակի, համոզմունքով եմ ասում, չեմ կասկածում՝ քաղաքական պատվեր է, և եթե առաջ պատվերը sms-ով էին ուղարկում, հիմա հրապարակային են ասում»,- Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Պարզ, հրապարակային ասվում է, որ ես պիտի նստեմ»,- հավելեց նա:

***

«Երբ հնչեցվում է հայտարարություն, որ, օրինակ, դատավորների կեսը կաշառակեր է, ԲԴԽ-ն մի հատ հայտարարություն չի անում, որ դա անթույլատրելի խոսույթ է, դատախազությունը ոչ մի բան չի նկատում, ոչ մի դատավոր մի հայտարարություն չի անում»,- Մարտի 1-ի գործով դատական նիստի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Այսքանից հետո ես ի՞նչ պետք է մտածեմ դատական համակարգի մասին»,- նշեց նա:

info@asekose.am/095519696
Հասարակություն далее