Թբիլիսիի Ռուսթավելի պողոտային հարող տարածքում ընթացող բողոքի ցույցերի կազմակերպիչների՝ «Սպիտակ աղմուկ» շարժման առաջնորդները հանրահավաքի մասնակիցներին կոչ են արել մեկ շաբաթով դադարեցնել ցույցերը: Շարժման ղեկավար Բեքա Ծիքարիշվիլիի խոսքերով, կազմակերպիչները կաշխատեն ներքին գործերի նախարարի խոստումների ուղղությամբ, և դրանք չկատարելու դեպքում՝ ցույցերը կվերականգնվեն: «Եթե չկատարվեն մեզ տրված խոստումները, մենք կշարունակենք բողոքել: Շաբաթը որոշիչ կդառնա՝ աշխատանքային գործընթացների համար մեկ շաբաթ վերջնաժամկետ է նշանակվել: Հակառակ դեպքում, մենք ավելի կազմակերպված և մեծ ակցիա կանենք», – ասել է Ծիքարիշվիլին: Ցույցի կազմակերպիչները ցուցարարներին հրաժեշտ տվեցին մինչև առաջիկա շաբաթ օրը՝ ասելով, որ պատրաստ լինեն՝ խոստումները չկատարելու դեպքում մշտական ակցիա անցկացնելուն:
Եթե չկատարվեն մեզ տրված խոստումները, կշարունակենք բողոքել.Թբիլիսիում մեկ շաբաթով դադարեցրել են ցույցերը
Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


