Մենք բոլորս միասին պայքարեցինք տրանսպորտի թանկացման դեմ և հաղթանակը երկար սպասեցնել չտվեց, որովհետև միասին էինք և ԱՐԴԱՐ! Ես ևս դժգոհ եմ թե ինչպես են որոշ լրատվամիջոցներ լուսաբանել մեր պայքարը (ավելի շուտ «մուտաբանել»):
Իսկ հիմա երկու խոսք ստորև կցված տեսանյութի վերաբերյալ: Երբ մենք Մաշտոցի Պուրակը ետ վերադարցրեցինք ժողովրդին, դա նշանակում է, որ այն բոլորինն է. Դա նշանակում է, որ այն հանրային տարածք է, և ոչ ոք իրավունք չունի համարելու այն իր սեփականությունը: Եվ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ համար նշեմ, որ ոչ ոք իրավունք չունի հանրային տարածքից դուրս հրավիրելու կամ չթողնելու լրագրողներին կատարել իրենց աշխատանքը! Եթե ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ես պահանջում, ապա ինքդ էլ պետք է ԱՐԴԱՐ լինես!
Պ.Ս. ՈՒզում եք վերահսկել լրատվամիջոցների աշխատանքը, արեք ձեր միջոցառումը սեփական տարածքում:
Հայկ Մարությանի գրառումը
Ֆեյսբուք
Տեսանյութը` 1in.am-Ի