Վարդան Ղուկասյանն արձագանքել է ԼուրջCast-ի եթերում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի որոշ հայտարարությունների՝ վերաբերող իրեն ու Երևանի քաղաքապետի ընտրություններին: «Զգուշացնեմ, որ կարող է ինձ չտիրապետեմ ու մեր եթերը դառնա 18+, այդ իսկ պատճառով խնդրում եմ հղի կանանց հեռանալ էկրաններից»,- նշել է Ղուկասյանը: Մարությանի՝ «շատ տարօրինակ էր Դոգի հավաքած տոկոսը» հայտարարությանը, Ղուկասյանն ասել է. «Ի՞նչն էր տարօրինակ, ա՛յ ***ի տղա: Դոգը 5 տարի ա՝ եթերների մեջ ա՝ ժողովրդի համար լուծելով հարյուր հազարավոր խնդիրներ՝ ի տարբերություն քեզ»: Նախօրեի եթերում նախկին քաղաքապետը նաև այսպիսի հայտարարություն էր արել. «Ճանաչում եմ մարդկանց, ում զանգահարել են, ասել՝ վաղվանից ձեզ կսկսեն հայհոյել, եթե չեք ուզում, որ հայհոյեն, էսքան գումար պտի էս հաշվին տաք»: Ղուկասյանն արձագանքել է. «Բա գիտես, հել, ասա անունը, ո՞ւմ եմ ես զանգել... Եթե ապացույց չներկայացնես, որ ես զանգել, փող եմ ուզել, կամ էն մարդը, ով քեզ ասել ա, տուն ու տեղդ ******* եմ»: Ավելի ուշ էլ Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայկ Մարության, եթե դու չես ուղղում երեկվա քո սխալը չես խոստովանում, որ «մուտիտ» արիրիսսսսս, ես սկսում եմ նոր շարք` քաղաքապետ եղած ժամանակ քեզ հետ քաղաքապետարան եկածների, այսինքն քո թիմի անդամների խորքային, ընտանեկա-անկողնա-մանկական անդրադարձ: Բնականաբար` լուսանկարներով իրանց կանանց ու ընտանիքի այլ անդամների: Դու ինձ հասկացար տղա ջան, քո տեղակալներ, օգնականներ, խորհրդականներ, վարչության պետեր և այլն: Արդեն կեսինը մոտս կա: ժամանակը գնաց....»։ |
«Եթե ապացույց չներկայացնես, *******». Վարդան Ղուկասյանը՝ Հայկ Մարությանին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet