ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանն, արձագանքելով ռեժիսոր Սուրեն Թադևոսյանի ֆեյսբուքյան գրառմանն, ըստ որի` Գասպարյան Վովային փոխանցեք, որ տխուր է մեր գայիշնիկների վիճակը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մի հատ անտաղանդ ռեժիսոր կա Սուրիկ անունով։ Մեկը մյուսից անիմաստ պապսա կլիպեր ա կրակում։ Ըստ երևույթին Սուրիկի կլիենտները հասկացել են, որ անիմաստ ա փող ծախսել անորակ կլիպերի վրա ու Սուրիկը մոռացության և պարապության ա մատնվել, իսկ ինչպես գիտեք պարապությունը ամեն տեսակ արատների մայրն է…Սուրիկը որոշել է մոռացությունից սեփական անկարևոր անձը հիշեցնել տարբեր շառուշուռերով.... անցյալ դարի 30 ականների ոճով գրված կլյաուզաներով, որոնք բոլորն էլ հերքվել են…և Սուրիկին լուրջ չեն ընդունում։
Ինչևէ այս անգամ էժանագին փիառի սիրահարը որոշել է կայանալ ոստիկանության հաշվին։ Հաշվարկի սկզբնակետը տեսուչ քաղաքացի վեճում կանխավ տեսուչին սխալ պատկերացնելու հասարակական ընկալումն է։
Իմ ֆեյսբուքյան ընկերներից որևէ մեկը եթե կտեսնի Սուրիկին, խնդրում եմ թող փոխանցի, որ նա սխալ թիրախ է ընտրել սեփական անձը մի ավելորդ անգամ հանրությանը հիշեցնելու համար…
Սուրիկին ասեք, որ կաբրիոլետ BMW –ն ոչ մի վարորդի իրավունք չի տալիս քշել հետիոտնի վրա։ Բայց եթե Սուրիկին անձամբ շաաաաաաաաատ անհրաժեշտ ա աչքի ընկնել, ես կզեկուցեմ ոստիկանապետին, որ կա մի հատ անտաղանդ ռեժիսոր…: