▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ըստ Վիկիպեդիայի՝ Երևանը հայերը չեն հիմնել». Գեղամ Նազարյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իսկ դուք, որ այդքան վրդովված եք, թե ինչ է գրված կամ չգրված 7-րդ դասարանի պատմության գրքում, գոնե կարդացի՞ք այդ դասագիրքը, գոնե ինքնուրույն եզրահանգում արեցի՞ք, թե մնացիք այլոց կարծիքների հույսին։
Բայց ինձ առավել շատ մեկ այլ հարց է հետաքրքրում։ Ինչո՞ւ եք կարևորում միայն 7-րդ դասարանի պատմության դասագիրքը, իսկ մյուսները` ոչ։ Ավելին, անգամ չեք կարևորում, թե ինչ է գրված Երևանի մասին Վիկիպեդիայի հայկական հարթակում։
Ձեզ չի զայրացնո՞ւմ, որ ըստ այդ հոդվածի, Երևանն ու Վանը հայերը չեն հիմնել, և որ անգամ կասկածի տակ է, թե հինգերորդ դարում ովքեր են ապրել Երևանում՝ հայեր, թե այլ ազգեր։
Սա հայեր են գրել, ոչ թուրքեր, ոչ ադրբեջանցիներ, ոչ ճապոնացիներ։ Գրողները հայեր են, անտարբերները ևս հայեր են։ Մնում է ինչ որ մի տեղից հեղինակավոր մարդիկ գրեն, թե վայ հասեք, փրկեք, որ նոր միայն հասկանանք կամ ձևացնենք, թե հասկանում ենք»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее