Օրեր առաջ ներկայացրել էինք Իվետա Մուկուչյանի՝ «LoveWave» եվրատեսիլյան երգը և տեսահոլովակը: Նշենք, որ արդեն իսկ եվրոպական բուքմեյքերներն իրենց կանխատեսումներն են արել, ըստ որոնց՝ Իվետա Մուկուչյանն այս պահին գտնվում է 6-րդ հորիզոնականում, իսկ Ռուսաստանը ներկայացնող երգիչը՝ Սերգեյ Լազարևը, ըստ կանխատեսումների՝ 3-րդն է: Ավելացնենք, որ որպես հաղթող երկիր՝ բուքմեյքերները տեսնում են Լեհաստանին: