▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ երգչի՝ «Շանթն» իրեն դատի է տվել ներողություն չխնդրելու համար. 12.5 մլն դրամ պետք է վճարի

X Factor նախագծի մասնակից Դավիթ Չախալյանը, դատարանի որոշմամբ, «Շանթ» հեռուստաընկերությանը պետք է 12.5 մլն դրամ վճարի: Չախալյանին դատի են տվել պայմանագրի կետերը խախտելու համար: Երգիչը, սակայն, այլ պատճառ է նշում: Նրա խոսքով՝ խնդիրը ոչ թե պայմանագրի կետերը խախտելն է, այլ 2017 թ. նախագծից իր դուրս մնալուց հետո երկրպագուների արձագանքը:

«Հայկական ժամանակ»-ն է գրում, և նշում, որ կայքի հետ զրույցում նա պատմեց, որ այդ ժամանակ համացանցում բազմաթիվ դժգոհություններ ու բացասական մեկնաբանություններ են եղել ինչպես ՀԸ-ի, այնպես էլ նախագծի ղեկավարների վերաբերյալ, նրանք էլ կարծել են՝ դա Դավիթ Չախալյանն է կազմակերպել:

 

 

 

 

 

 

 

 

«Պրոդյուսեր Աննա Թադեւոսյանը մտածում էր, որ իմ կազմակերպածն է, որովհետեւ կար հրապարակում, որը 11 հազար մենկանաբանություն ուներ: Նրանք ինձ հրավիրեցին «Շանթ», թե դա քո կազմակերպածն է եւ պետք է «Շանթից» ներողություն խնդրես: Ես էլ ասացի, որ գիտե՞ք՝ ինչ, 11 հազար հոգու ես չէի կարող կազմակերպել, եթե 11 հազար հոգի գրում է իմ մասին նման բաներ, ուրեմն դուրս չէի մնա պրոեկտից: Ասացին, որ քո բարեկամներն են: Ես բնականաբար ներողություն չխնդրեցի: Մինչեւ վերջին պահը նրանց փաստաբանն ասում էր՝ եթե ներողություն խնդրես «Շանթից», նման բան չի լինի: Բնականաբար ներողություն չխնդրեցի: 12.5 մլն-ն այդքան արժեք չունի, որքան իմ ինքնասիրությունը»,- ասաց նա:

Դավիթը նշում է, որ հեռուստաընկերությունում հավանաբար այդպես են մտածել, քանի որ գուցե իր գալահամերգներին հաճախող երկրպագուները եղել են մեկնաբանություններ գրողների թվում: Նա պատմում է, որ հեռուստաընկերությունն իրեն ներողության տեքստ է ուղարկել, որը նա պետք է տեղադրեր իր էջում: Ընդգծում է, որ ներողություն կխնդրեր, եթե մեղավոր լիներ:

«Նրանք են այդպես գրել (խմբ. երկրպագուները), իսկ իրենք մտածում են՝ ես եմ կազմակերպել: Ես նրանց բացատրեցի, որ, եթե ունենայի այդքան հարազատություն, դուրս չէի մնա նախագծից: Իրենք մնացին իրենց կարծիքին մինչեւ վերջ, ես էլ՝ իմ կարծիքին մինչեւ վերջ: Ուժեղ մարդն է ներողություն խնդրում, ես երբեք չեմ խուսափել ներողություն խնդրելուց, միայն այն դեպքում, եթե ես լինեմ սխալ եւ գիտակցեմ իմ սխալը, բայց իմ չարածի համար ես միանշանակ ոչ մեկից ներողություն չեմ խնդրի: Իմ չարածի համար միայն Աստծուց ու մորիցս ներողություն կխնդրեմ»,- ասաց նա:

 

 

 

 

 

Երգիչն ասում է, որ, երբ հրաժարվել է ներողություն խնդրել, իրեն անմիջապես դատի են տվել: Դատը տեւել է մոտ 2 տարի: «Շանթը» պնդել է, որ մասնակիցը խախտել է պայմանագրի կետերը: Ըստ պայմանագրի՝ նրան արգելվել է այլ կազմակերպության հետ պայմանագիր ունենալ ու աշխատել, եւ այդ կետերը, ըստ ՀԸ-ի, նա չի պահպանել:

«Հիմա հստակ ունեմ իրենց մատնանշած տեղերը, որտեղ իբրեւ աշխատել եմ: Ունեմ տնօրեններից գրավոր, կնքված, օրինական ստորագրություններ, որ ես այնտեղ չեմ աշխատել ու չունեմ կորպորատիվ պայմանագիր իրենց հետ: Ու պատկերացրեք՝ այդքանից հետո դատական հայցը բավարարվում է: Դա ի՞նչ է նշանակում»,- ասաց Դավիթը:

Երգիչը «Շանթի» հետ պայմանագիրը որակում է որպես մոլերցնող: Նշում է, որ ինքը չի ունեցել սահմանաված աշխատավարձ, իրեն արգելված է եղել այլ տեղերում աշխատել առանց թույլտվության, սակայն «Շանթն» էլ իրեն նախագծերի չի հրավիրել: Ասում է, որ այս ընթացքում ՀԸ-ն ունեցել է նախագծեր, որոնց ուրիշների կանչել է իրեն՝ ո՛չ: X favtor-ին մասնակցելու ժամանակաշրջանում Դավիթն առաջարկներ է ունեցել Ռումինիայից ու Լեհաստանից: Նշում է, որ «Շանթն» այդ համագործակցությունները սկսելու նախնական թույլտվություն է տվել, սակայն հետո արգելել է:

«Խորհուրդ կտամ զգուշանալ «Շանթ» հեռուստաընկերությունից»,- ասաց նա:

 

 

 

 

Դատարանի որոշումը Դավիթը համարում է ոչ հումանիստական: Ասում է, որ դիմելու է Վերաքննիչ, Վճռաբեկ դատարաններ, պատրաստ է դիմել անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ցանկանում է, որ տեղի ունեցածի մասին իմանա նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Յութուբում իմ վիդեոն աղավաղված է, մեղավորներին ներում եմ… Դավիթ Չախալյանի գրառումը՝« X ֆակտոր»-ի սկանդալից հետո

Կցանկանամ, որ մարդիկ հասկանան, թե էս երկրում ո՞վ է իսկապես իրենց ծաղրում. Շուշանիկ Արևշատյան

«X-ֆակտոր»–ի պրոդյուսերը` Գարիկի բացակայության ու Դավիթ Չախալյանին` նախագիծ չվերադարձնելու պատճառի մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее