▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ բրիտանական հայտնի պարբերականի՝ Երևանը ներառվել է Եվրոպայի հնագույն 16 քաղաքների ցանկում

Բրիտանական The Telegraph պարբերականը ներկայացրել է Եվրոպայի հնագույն 16 քաղաքների ցանկը` իր ընթերցողներին առաջարկելով գոնե 1 անգամ այցելել այնտեղ: Հատկանշական է այն փաստը, որ այս ցանկում ընդգրկվել է նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանը:

Պարբերականում Երևանի մասին մասնավորապես ասված է.  «Քաղաքը բնակեցվել է մ.թ.ա. 782թ.: Հռոմի հիմնադրումից մոտավորապես 30 տարի առաջ այս քաղաքը, որն այժմ Հայաստանի մայրաքաղաքն է, կարևոր առևտրային օղակ էր համարավում Ասիայի և Եվրոպայի միջև: Քաղաքը ենթարկվել է ասորիների, հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների ու թուրքերի, իսկ ավելի ուշ` 1920-ին, խորհրդային Կարմիր բանակի ներխուժումներին։ Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանի մայրաքաղաքում մշակութային տարբեր ինտիտուտների ծաղկման շրջան է սկվել (քաղաքում ապշեցնող թվով թանգարաններ կան): Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա այն դանդաղ, բայց հաստատուն կերպով զարգանում է»։

Երևանը գտնվում է Եվրոպայի հնագույն քաղաքների ցանկի 16-րդ հորիզոնականում:

Այս ցանկում Երևանին նախորդում են հետևյալ քաղաքները՝ Զադար` Խորվաթիա, Մցխեթ` Վրաստան, Կադիս` Իսպանիա, Միթիլինի` Հունաստան, Միթիլինի` Հունաստան, Խալկիս` Հունաստան, Լառնակա` Կիպրոս, Քութաիսի` Վրաստան, Թեբե` Հունաստան, Տրիկալա` Հունաստան, Պատրա` Հունաստան, Խանյա` Կրետե, Պլովդիվ` Բուլղարիա, Աթենք` Հունաստան, Արգոս` Հունաստան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее