▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես շատ եմ սիրում հայերին»․ Ելենա Մալիշևան սեր է խոստովանել հայ ժողովրդին

Ռուս հեռուստահաղորդավար, «Жить здорово» հաղորդաշարի հեղինակ և վարող Ելենա Մալիշևան յուրահատուկ սիրո խոստովանություն է արել մեզ՝ հայերիս։

Հաղորդումներից մեկի հյուրը հայուհի էր, ում բազմաթիվ շնորհակալական խոսքերին ի պատասխան՝ Մալիշևան ասել է, որ ինքը շատ է սիրում հայերին, և իր ավագ որդու կինը նույնպես հայուհի է։ Նա երկու թոռնիկ է պարգևել իրեն և չնայած նրան, որ այժմ սպասում է երրորդին՝ նա շարունակում է ակտիվ կենսակերպ վարել։

«Դա, իհարկե, շատ ճիշտ է։ Այնպես որ, հուսախաբ մի՛ արեք, հայե՛ր»,- ասել է Մալիշևան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее