▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս շարժումն օրակարգ ունի. բազմոցներին մի նստեք ու ասեք՝ մարում է. Բագրատ Սրբազան

Էս շարժումն օրակարգ ունի. բազմոցներին մի նստեք ու ասեք՝ մարում է. Բագրատ Սրբազան

***

Ամփոփելով անցած օրը` Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանն արձանագրեց` առաջին հանրահավաքն աննախադեպ էր իր բազմամարդությամբ, երկրորդին թեև մարդկանց քանակն ավելի քիչ էր, բայց «ավելի շատ էր, քան երբևէ», և վերջապես, երեկվա հավաքը, որն ավելի բազմամարդ էր, և դեռ հոսքն էլ չէր դադարում: «Այնինչ ասում են, որ իմ խոսքի ժամանակ 5000 հոգի լքել է հրապարակը: Ուրեմն պատկերացրեք, ինչքան շատ ենք եղել, որ 5000-ն էլ լքել է ու հրապարակը դեռ լի էր մարդկանցով»,- կատակեց Սրբազանը:

Նշենք, որ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը երեկ հոդված էր հրապարակել, իբրև թե հրապարակը կիսադատարկ է եղել, մարդիկ խմբերով լքել են հանրահավաքի վայրը: «Նրանց խոսակցություններից պարզ է դարձել, որ հիասթափված են Գալստանյանից, քանի որ նա, ըստ էության, ո՛չ առաջնորդի կարողություն ունի, ո՛չ էլ կարող է որևէ արդյունքի հասնել»,- գրել էր «ՀԺ»-ն:

***

Սուրբ Աննա եկեղեցու բակում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ Բագրատ Սրբազանն անդրադարձավ դասադուլ հայտարարած ուսանողներին սպառնալիքներ հնչեցնելու դեպքին. «Երևանի պետական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանն այսօր ժողով է հրավիրել ԲՈւՀ-ի դեկանների հետ և նրանց հանձնարարել՝ անպայման նշել բոլոր ուսանողների բացակաները։ Նա ասել է, որ բոլոր այն ուսանողներին, ովքեր շատ բացականեր ունեն, պետք է նկատողություն հայտարարել և հավելել է, որ պետք է ամեն գնով դադարեցնել ուսանողների դասադուլը։ Նրա խոսքերի մեջբերումն եմ ներկայացնում․ «Պետք լինի՝ հազար ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից»:

«Հիմա ես ասում եմ՝ հազար ուսանող և ավելին, դասադուլ արեք։ Էլինա Ասրիյանը չգիտեմ՝ ով է, բայց այս երկրում գոյություն ունի քաղաքացու իրավունք, եթե չեմ սխալվում։ Ընդվզելու, անհամաձայնություն հայտնելու իրավունք։

ԵՊՀ-ն հոգու դարբնոց է եղել, և այդպես էլ պետք է մնա։ Այնտեղից մարդիկ ճախրանքով պետք է դուրս գան, և ոչ թե խեղճ, զսպված, սահմանափակված, առանց արժեքներ, դավանանք ունենալու։

Ես վաղը գնալու եմ համալսարան, թեպեդ ուրիշ տեղ պիտի գնայի։ Թե՛ Էլինա Ասրիյանին, թե՛ ռեկտորին՝ Հովհաննես Հովհաննիսյանին, պարզապես զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք։ Եթե դուք այդքան քաջություն չունեք ճշմարտության մասին խոսելու և նախընտրել եք ստի մեջ պարփակված ապրել, համալսարանի ուսանողներն այդ քաջությունն ունեն և մերժում են սուտը, որովհետև ուզում են ապրել ճշմարտության ու հաշտության մեջ»,- ասաց Բագրատ Սրբազանը։

***

«Այսօր ջերմ ընդունելության ենք արժանացել Պատմության ինստիտուտում, Գրողների միությունում, Նկարիչների միությունում, ԳԱԱ-ում։ Ես ասեմ, որ ԳԱԱ-ի դռները մեր առջև փակ չէին, պահակային ծառայությունն ասաց՝ բարձրանամ թույլտվություն վերցնեմ, ինջնենք, ես ասացի՝ կարիք չկա, որովհետև տեղյակ են, որ գալիս ենք, կարող էին իջնել դիմավորել ու գնացինք Պատմության ինստիտուտ։ Հետո հետ դարձին աշխատակիցներն իրենք լուսամուտից ողջունեցին, հրավիրեցին, ողջագուրվեցինք, հրավիրեցին ներս, մենք էլ մտանք, բոլորին հանդիպեցինք, շատ ջերմ ողջագուրվեցինք ու այսպես շարունակ»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ ընթանում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման` օրվա ամփոփիչ հավաքը, ասաց Բագրատ Սրբազանը։

***

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее