«Հայկական հետք» հաղորդման հեղինակ և վարող Ռուզաննա Ղազարյանը օրերս է վերադարձել Արևմտյան Հայաստանից:
2005 թվականից հեռուստաեթերից հայտնի հաղորդավարուհին չի երկնչում ոչ մի դժվարության առաջ: Այս անգամ Էրգրի կարոտը նրան տարավ պապերի երկիր , եղավ հայակարոտ գյուղերում ու հասավ Ստամբուլ , որտեղ ապրում են կիպտոհայեր / այսպես են անվանում ծպտյալ հայերին /:
-Ի՞նչ զգացումներ ունեիր, Ռուզաննա...
-Սիրտս մի այլ կերպ էր բաբախում ու ցավում , երբ հայի աչքերով, բայց բռնի մահմեդականացված մարդկանց էի տեսնում: Բյուրաքանակ պատմություններ լսեցի նրանցից, հիմնականում գիտեին , որ հայկական արմատներ ունեն: Բազում մարդկային ճակատագրեր , որ խեղվել էին օսմանյան կայսրության արյունարբու քաղաքականության արդյունքում:
Հանդիպեցի մեկին, ում ծնողները գաղթի ճամփին իրեն թողել էին քուրդ ընտանիքի մոտ , որպեսզի փրկվեր, հետագայում երբ չափահաս էր դարձել ասել էին , որ հայ է ու նա սկսել էր փնտրել ազգակիցներին , որոնք ապրում էին Թալինի շրջանի գյուղերից մեկում , որտեղ հիմնականում սասունցիներ են ապրում:
- Բարդություններ առաջանու՞մ են նկարահանումների ժամանակ:
-Հայկական սփյուռքը այնքան հզոր է , որ ցանկացած բարդություն լուծվում է նրանց շնորհիվ:
Հեղինակ` Լուսինե Արշակյան
«Հայկական հետք» հաղորդման 2 թողարկում կարող եք դիտել ստորև: