armtimes.com-ը գրում է. Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը շահագրգռված է եղել, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հաղթի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը: «Ես որպես մարզպետ քթել եմ, որ Հրազդանի քաղաքապետի պաշտոնում տեսնում եմ Արամ Դանիելյանին, ինչի՞ չեզոք դիրք ընտրեմ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կարապետ Գուլոյանը՝ նշելով, որ եթե հրազդանցիները դժգոհ են եղել Արամ Դանիելյանից, ապա կարող էին նրան չընտրել:
Այսուհանդերձ Հրազդան քաղաքի վիճակը Կոտայքի մարզպետին չի գոհացնում: «Բազմիցս հետը (Արամ Դանիելյանի) զրույց եմ ունեցել, ասել եմ, որ ամեն ինչ նորմալ լինի»,- ասաց Կարապետ Գուլոյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում