Armlur.am-ը գրում է. «Դա բարեգործություն չէ, ես ստացել եմ այդ տունն իմ արդյունքի համար: Ես քիչ բան չեմ արել մեր երկրի համար, ինձ թվում է, որ ես արժանի եմ այդ ամեն ինչին: Սա ո՛չ բարեգործություն է և ո՛չ էլ նվեր է: Սա իմ բարձրացրած արդյունքին համապատասխան պարգև է»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը` անդրադառնալով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից իրեն տրված 4-սենյականոց բնակարանին: