▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս ովքե՞ր են, էս ու՞ր եմ ընկել...

Իսկ դու դիտե՞ լ ես «Ազգային Ժողով  Կարեն Կարապետյանի մուտքը» տեսանյութը։

Այսօր արդեն որերորդ մարդն ինձ հարցրեց այդ մասին ու որոշեցի նայել օրվա թրեյլերը...

Իրոք, մեռյալ վիճակ էր, վախվորված հայացքներ, կեղծ ժպիտներ։

Առանձնապես ուշադրություն դարձրեք առաջին  շարքին՝ Սեյրան Օհանյան, Դավիթ Հարությունյան, Վաչե Գաբրիելյան... Մի վայկյան կադրը ստոպ տվեք ու ուշադիր նայեք Սեյրան Օհանյանի հայացքին՝ ուղղված Կարեն Կարապետյանին:

Հա, մեկ էլ մշակույթի նախարարի սեթևեթանքն էր աչք ծակում ու վարչապետի հետևից ժպիտը... Նկատելի էր, որ նոր վարչապետի առիթով Հասմիկ Պողոսյանը  վարսերը հարդարել էր....

Բայց , ընդհանուր, ինչ որ բան հարթ չէր ու ինչ-որ բան այն չէր, հաստատ...

Գուցե կասեք՝ նախարարները մտահոգ են իրենց հետագա պաշտոնավարմամբ, կամ հոգնած են, բայց մի՞թե չգիտեն, որ նոր վարչապետը  «դրայվի» սիրահար է, ոնց են նման հոգնածությամբ դիմանալու Կարեն Կարապետյանին:

Կամ ինչպես Ազգային Ժողովի պատգամավորները դիմավորեցին նոր վարչապետին, պատգամավորներից ոմանք նույնիսկ նրա կողմը չէին նայում, երբ նա ԱԺ նախագահի հետ իջնում էր աստիճաններով: 

Ու թերևս միակ մարդը, որ ուրախ էր, Գալուստ Սահակյանն է, ինչպես ժողովուրդն է ասում՝ «թարմ ականջ է գտել...»:

Այդպես էլ չհասկացա՝ անտրամադիր, թե անտարբեր էին վարչապետի դիմավորող նախարարներն ու պատգամավորներն՝ իրենց սառը դեմքերով, սակայն Կարեն Կարապետյանի դեմքն էլ դուրս չեկավ, կարծես մտածում էր՝  «Էս ովքե՞ր են, էս  ու՞ր եմ ընկել...»: 

Դե, պարոն Կարապետյան, հասկացեք մեր դարդը՝ այդ հարցը մենք արդեն մի քանի տարի ենք տալիս...

Բարի գալուստ, Աբսուրդստան:

 

 

Հեղինակ՝

Ա. Գրիգորյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее