Կարծես նեոսովետը սահուն մտնում է իր պարտականությունների կատարման փուլ: Հայկական ֆորպոստում մեր «անդորրը հսկող» ռուս զինվորները սկսում են մտնել տարերքի մեջ, պատգամավորի վրա են հարձակվում, տեսախցիկ կոտրում, առայժմ դեռ ո՛չ գլուխ, սակայն հասկացնում են, որ «ետողորմիայի» գործընթացը սկսվել է, «կոլցո» օպերացիայի ցրցամն էլ տրված է...
Բա էս ու՞ր են մեր «պայքարչիստները»՝ կայսրության դեմ սուր ճոճողները, անկախականները, ազգայնականները, ազգային մտավորականնները, դաշնակները, կռված տղերքը, թաթար-մոնղոլներին ազգի վզին փաթթած ՀԱԿազգիները, մեծ ու փոքր տրամաչափի «ընդդիմադիրները», 0.1-1.0 տոկոս ունեցող մշտական նախագահացուները, պանանջադեր-իրավադերերը, ծառ ու թփի պաշտպան բնապահպանները, գծերի ու մարշրուտնիների «պայքարիկները», բուծիկ քանդողները, քարտեզ գծողները ... ... ...
Չհասկացանք, բռնակալի զինվորների դեմ մենակ էս խեղճ «դեվուշկան» ա պայքարու՞մ...
Դէ, հիմա գնացեք ու իմացեք, ովքեր, ի՞նչ էին ասում և անում 20-25 տարի առաջ, ովքե՞ր էին պայքարում կարմիր հրեշի ու իր դրածո հանցագործների դեմ, ովքե՞ր խոշտանգվեցին, ովքե՞ր հալածվեցին, ովքե՞ր վտարվեցին: Հիմա հերթը ձերն է, շատ էիք ուզում պայքարի դաշտը զավթել, դրության տերը լինել: Դու՛ք հասե՛լ էք ձեր նպատակին, հ՜ըըը ձեզ տեսնեմ տղերք, դուք մնացել էք ռսի սապոգի դեմ, Հայաստանը՝ մնացել է ձեր հույսին...
Ֆեյսբուք