▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ու դու հղկվեցինք իրարով ու իրար համար. Նազենի Հովհաննիսյանի նոր լուսանկարն ու գրառումը

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instgram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

 

 

«Ես ու դու... հղկվեցինք ժամանակի ու տարածության մեջ՝ իրար ձգտելով, իրար վանելով կամ իրար հերքելով, հղկվեցինք ԻՐԱՐՈՎ ու իրար համար... Քամիներին սանձեցինք՝ իրար այդպես էլ չկարողացանք, ժայռերը արմատախիլ արեցինք հողմի պես, իրար այդպես էլ չտեղաշարժեցինք, Մոլորակը շեղեցինք ուղեծրից՝ մենք մնացինք անսասան... որովհետև երկուսս էլ տեղում էինք. իրար Սրտում։ 

Ես և դու՝ մի ամբողջ Մենք ենք, իսկ ամբողջը չի մասնատվում, չի սասանվում ու չի կոտրվում, նույնիսկ եթե երերում է։ ...Ժամանակի ու տարածության մեջ մենք հղկեցինք իրար...ՍԻՐՈՎ...) Հ.Գ. այս խոսքը հանդիսատեսինն է, արտիստինն է, կամ պարզապես Սիրող սրտինն է Նազենի Հովհաննիսյան)»:

Կարդացեք նաև՝ Այո, ես մեծամիտ եմ, երբ որոշում եմ, թե ում հետ շփվել. Նազենի Հովհաննիսյան

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее