▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես իմ անուշ Հայաստանի քաղաքական դաշտն եմ սիրում...

Ես իմ անուշ Հայաստանի ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՆ եմ սիրում,
Մեր ՉԻՆՈՎՆԻԿԻ սազի ողբանվագ, լացակումած ՍՈՒՏՆ եմ սիրում
ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ աղջիկների հեզաՏԿԼՈՐ պա՛րն եմ սիրում
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ԹԱՆԿ, լիճը ՊՂՏՈՐ,
Մթում կորած ՆԱՎԱՍՏՐՈՅԿԵՔԻ անհյուրընկալ պատերը ԳԵՇ
Ու հնամյա քաղաքներիՑ ՈՉԻՆՉ ՉՄՆԱՑԱԾ քա՛րն եմ սիրում
Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն ՍՏԵՐԸ մեր,
Չե՜մ մոռանա ՕԼԻԳԱՐԽ դարձած ԵԶԵՐԻ ԱՉՔԵՐԸ մեր,
Ինչքան էլ ՈՐ սիրտս խոցեն ՍՏԵՐԸ մեր -
Էլի՛ ես ԻՄ ԷԼԻՏԱՐ Հայաստանն եմ սիրում
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ ԷԼ ՍՈՒՏ չկա
ԲԱԶՄԱՉԱՐՉԱՐ ՉԻՆՈՎՆԻԿԻ ԺՊԻՏԻ պես ԺՊԻՏ չկա
Աշխա՛րհ անցի՛ր, ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻ նման ԷԼԻՏԱՐ ՓՈՂՈՑ չկա…

Ախր ես ինչպես Չվեր կենամ գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ Չմնամ:
Ախր ուրիշ տեղ օլիգարխ չկան,
Ախր ուրիշ տեղ ՔՑՈՑԻ չկա,
Ախր ուրիշ տեղ սեփական ԵՐԿՐՈՒՄ
Սեփական հոգին ԷԼ ԾԱԽՈՂ չկա,
Ախր ուրիշ տեղ…
Սեփական բախտից խռովել չկա:
Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ:
Ախր ուրիշ տեղ
Հողի մեջ այսքան ՍՏՈՉՈՒԹՅՈՒՆ չկա,
Այսքան վաստակած ԱՆԱՐԳԱՆՔ չկա:
Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ՝ ՓՈՂ
Եվ ՓՈՂԻ մեջ այսքան ձյուն չկա:
Ախր ուրիշ տեղ տեղահան եղած,
Եկած ՈՒՐՇ ԱԶԳԵՐ ԷԼ ԿԱՆ
Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից, առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
ՍՈՒՏԱՍԱՆ չկա
Ախր ես ինչպես Չվեր կենամ գնամ,
Ախր ես ինչպես ուրիշ տեղ Չմնամ…

Հայ մարդու գրառումներ

Լրագրող Հարություն Մկրտչյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее