▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ՀՀԿ ցուցակում չեմ լինելու, եթե բնակության հարցը չհամապատասխանի. Կարեն Կարապետյան

«Վերջին տարիներին ՀՀ քաղաքացի եմ, ապրել եմ Երեւանից դուրս: Համապատասխանո՞ւմ է բնակության օրերս սահմանափակման քանակին, որպեսզի լինեմ ՀՀԿ-ի ցուցակում, թե՞ չէ, այդ հարցի պատասխանը չգիտեմ: Բայց, եթե չի համապատասխանում, ապա ես ցուցակում չեն լինելու»,- այս մասին կառավարությունում հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս եք մասնակցելու ՀՀԿ-ի քարոզարշավին, Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ իր աշխատանքվ: «Այսինքն ինչպե՞ս եք համոզվելու՝ աշխատելու եմ»,- ժպտալով ասաց վարչապետը:

Անդրադառնալով այն հարցին էլ, թե ինչպե՞ս է հասարակությունը հավատալու ՀՀԿ-ի առաջիկայում տրվելիք խոստումներին, ինչպե՞ս են հավատ ներշնչելու մարդկանց, Կարեն Կարապետյանը կրկնեց. «Աշխատանքով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее