«Հայաստանի գեղեցկուհի» մրցույթում հաղթած Հայկուհի Մաթևոսյանը վստահեցնում է, որ Արուսիկ Տիգրանյանի պատրաստած հումորային ռեպորտաժում, որտեղ լրագրողը մոդելներին հարցրել էր` «1 կգ երկա՞թն է ծանր, թե՞ 1 կգ բամբակը», պատասխանել էր` երկաթը, կատակել է։ Այս մասին գրում է tert.am/life-ը.
«Երբ այդ հարցը հնչեց, ես հեգնանքով պատասխանեցի, փորձեցի հումորային պատասխան տալ` ասելով երկաթը։ Երբ առաջին անգամ տեսա տեսանյութը, ես էլ, ընկերներս էլ ծիծաղեցինք։ Մտածեցինք` հումոր է, կանցնի, կգնա։ Ես ապշած եմ, թե ինչ մեծ արձագանք գտավ և ինչ լուրջ մոտեցան այդ հումորային տեսանյութին։ Երևի, մարդկանց նման բան է պետք, որ նստեմ, քննադատեն»,– ասաց նա։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև՝ Հայտնի է «Միսս Հայաստան 2019»-ի հաղթողը