Երգիչ Գուրգեն Դաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի հայրենակիցներ,
Դեռ մանուկ հասակից իմ կյանքն անցել է ձեր աչքի առաջ: Իմացել եք իմ անձնականի և ստեղծագործական կյանքի հետ կապված ամեն բան, ինչի համար ուրախ եմ և ինձ համարում եմ բախտավոր մարդ: Հիմա ժամանակն է ձեզ ներկայացնել այն մեծ փոփոխությունը, որը տեղի է ունեցել իմ կյանքում: Ես գտել եմ նրան, սիրում եմ անսահման և իմ կյանքի մնացած տարիները մենք կապրենք միասին։
Վաղը տեղի կունենա իմ կյանքի ամենակարևոր և ամենահիշարժան օրերից մեկը:
Սիրում եմ քեզ, իմ Իննա... »։
Ըստ ասեկոսեների, Գուրգենի ապագա կինը 19-ամյա Իննան է: Զույգը հանդիպել է Ռուսաստանում, որտեղ էլ ապրում է երգչի ընտրյալի ընտանիքը։