▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես գիտեմ նրան, ով կարող է մեր երկիրը հանել ճահճից

Քիչ առաջ նայում էի Րաֆֆու ելույթը և ուշադրությունս սևեռվեց հատկապես 0.33 րոպեից հետո նրա արած արտահայտությանը,որ վաղը գնալու է Մոսկվա՝Պուտինից բերելու «մեր հաղթանակը»: Ախր ինչի՞: Երբ որ մեր նախագահներն ու նախագահի թեկնածուները մտածում են դրսի «դաբռոյի» մասին,նրանք կամավոր դառնում են նրանց ենթական,և լավագույն դեպքում պիտի առաջ տանեն նրանց շահերը: Խաչատուր Աբովյանը մի արտահայտություն է արել «Օրհնվի էն սհաթը,երբ ռսի ոտը մտավ հայաստան»: Այդ արտահայտությունն իմ ամենաչսիրածներից մեկն է, սրանով ցույց ենք տալիս մեր թույլ ու անօգնական վիճակը:Ես ասում եմ ՕՐհնվի էն պահը երբ ՀԱՅԻ ոտը կմտնի Հայաստան,իր սեփական երկիր:ԵՎ չգիտեմ, երբ բայց հաստատ մի օր ոտքի կկանգնի մեկը և կասի ես վաղվանից գնում եմ իմ հայրենիքի մեջ իմ ժողովրդով բերեմ մեր հաղթանակը:Այ նա՝ այդ հպարտ ու անկախ քաղաքացին կհանի մեզ այդ ճահճից: Ես սպասում եմ նրան,էական չի կլինի նա Հանրապետական, բարգավաճ,դ աշնակ, ժառանգական, թե օրինաց երկիր,վայ կներեք վերջինը չպիտի գրեի:

Հարություն Մնացականյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее