▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ընկեր ունեմ, չեմ ուզում՝ ինձ ամեն անգամ ամուսնացնեք. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այն հայտնիներից է, ով մշտապես խնամքով թաքցրել է իր անձնական կյանքը: Սակայն «Ինստամերկ» նախագծի եթերներից մեկի ժամանակ, որի հյուրը Դիանա Մալենկոն էր, հետևորդներից մեկը հարցրեց՝ արդյո՞ք Նազենին կընդունի գյուղացու ամուսնության առաջարկը: Որքան էլ հարցը տարօրինակ թվաց, ամեն դեպում Նազենին պատասխանեցԻնչո՞ւ եք մտածում, որ ամուսնության առաջարկն ընդունելիս պետք է հաշվի առնեմ՝ գյուղացի է, թե քաղաքացի: Նախ ես հաշվի եմ առնում իմ սրտի կանչը, եւ երկրորդ՝ կներեք, ունեմ ընկեր եւ չեմ ուզում, որ ինձ ամեն անգամ ամուսնացնեք»:

Զրույցի ընթացքում Նազենին ակնարկեց, որ ընտրյալ ունի: Նազենիի հարցին՝ ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, որ գերի Դիանայի սերնդակից աղջիկներին, Դիանան պատասխանեցԹվային աշխարհը եւ կանանց ինքնուրույն լինելը մեծ հետք է թողել իմ սերնդակիցների անձնական կյանքի վրա. օրինակ՝ եթե փողոցում մեքենաս փչանա, ես ավելի արագ կկողմնորոշվեմ եւ կլուծեմ խդիրը, քան եթե զանգեմ ընկերոջս, խնդրեմ, որ նա կարգավորի այդ հարցը»:


Իսկ Նազենին փոքր-ինչ առարկեցՀիմա ես կզանգեմ ընկերոջս: Չնայած գիտեմ, որ ինքս ամեն ինչ 5 րոպեում կարող եմ անել, բայց կնախընտրեմ տալ նրան ավելի 15 րոպե»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее