▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ընդամենն ուրախ եմ, որ իրենց թանկագին ժամանակից նվիրում են ինձ. Նառա Դիլանյանը` իրեն քննադատողներին

Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհի Նառա Դիլանյանը հայտնի է իր վառ կերպարներով, առօրյա հագուստի ու արտաքինի հետ կապված գունային բազմազանությամբ եւ մշտապես ժպտառատ տեսակով: Դերասանուհին չի թաքցնում նաեւ իր անձնական կյանքը, միշտ բաց է ու պատրաստակամ` մարդկանց հետ կիսվել իր անձնական լուսանկարներով:

Հարցազրույցներում Նառան բազմիցս է նշել, որ այն քիչ դերասանուհիներից է, ում գրեթե չեն քննադատում, բայց արի ու տես, որ նա եւս հայտնվեց քննադատությունների կենտրոնում:

«38-ամյա կինը մնացել է 15 տարեկան էմոյի կերպարի տակ: Վարդագույն մազեր, կատվի աչքեր լինզաներ, սև, կաշվե հագուստ և այլ մանկական արդուզարդ, անհասկանալի վարք... Հոգնեցինք արդեն, կարելի է մի քիչ զարգանալ, ոչ միայն տարիքով, այլև մտածելակերպով մեծանալ»,- այսպես են բնորոշել դերասանուհուն, որին ի պատասխան մեզ հետ զրույցում Նառա Դիլանյանը ժպիտով հակադարձեց.

«Շատ ծիծաղելի է, ես ընդամենը ուրախ եմ, որ իրենց թանկագին ժամանակից նվիրում են ինձ, չէ որ կյանքում ամենաթանկը հենց ժամանակն է: Միշտ ասել եմ, որ շատ քիչ եմ քննադատվում, միաժամանակ, շատ նորմալ եմ վերաբերվում այս ամենին: Քննադատողները պարզապես ասում են իրենց կարծիքը, բայց ես երբեւէ չեմ էլ պատրաստվում մեծանալ ու հենց դրանով էլ բացառիկ երջանիկներից եմ»:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее