Տեղեկացրել էինք, որ համացանցում մեկնարկել է «Մենք բոլորս Արցախ ենք» ֆլեշմոբը, որի մասնակիցները Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Իսրայելից և այլ երկրներից սոցիալական ցանցերի իրենց էջերում տեղադրում են «Մենք բոլորս Արցախ ենք» գրությամբ լուսանկարներ:
Կանադայում ՀՀ դեսպանատան աշխատակից Սասուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, ըստ որի` Արցախին նման կերպ իր զորակցությունն է հայտնել նաև աշխարհառչակ արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան:
Հիշեցնենք, որ ավելի ուշ պարզվել է, որ լուսանկարը ֆեյք է. պարզաբանումը կադացեք այս հղումով: