«Ես էլ լինեի Սամվելի փոխարեն, նույնը կանեի»,- լրագրողների հետ զրույցում ասել է 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը՝ անդրադառնալով տրանսպորտում Սամվել Վարդանյանի ու ՔՊ-ական պատգամավորի միջադեպին։ «Յուրաքանչյուր քաղաքացի, հայ, հայրենասեր, ազգի նվիրյալ երևի կաներ նույնը։ Ես էլ որ տեսնեի տրանսպորտի մեջ, կասեի՝ դավաճան, թուրք»։ Խոսելով Վարդանյանի նկատմամբ խոշտանգման արարքի մասին՝ նշել է․ «Երկրորդ օրն է՝ տեղս չեմ գտնում դրանց արածից»։ Դիտեք նաև՝ ***
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը «24Նյուզ»-ի հետ զրույցում պատասխանել է Սամվել Վարդանյանի՝ դիմակավորված անձանց կողմից խոշտանգվելու վերաբերյալ հարցին։ «Փաստաբանների ասածը հիմք չէ, դատաբժշկական քննություն թող անեն, պարզեն՝ նման բան եղե՞լ է, թե՞ ոչ»,- ասել է պատգամավորը, այնուամենայնիվ, դատապարտելով ցանկացած տիպի բռնությունը։ Նրա խոսքով՝ եթե նման բան է տեղի ունեցել, ապա դա նորմալ չէ, և եթե օրենքի խախտում է եղել, ով ուզում է լինի, պետք է պատժվի։ *** Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսուհետ պիտի իմանանք, որ ոստիկանության բերման ենթարկելը ուղեկցվելու է նաև դիմակավորված բանդիտական խմբերի ուղեկցությամբ, նախ ՔՊ-ական հաշվեհարդար։ Միջադեպը տեղի է ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ հասարակական տրանսպորտում տեղի ունեցած վեճից հետո։ Այսպիսի բանդիտական խմբերի մասին մեզ հայտնի է դարձել մարտիմեկյան դեպքերի ժամանակ, որոնք այդպես էլ չբացահայտվեցին։ Փաստորեն, ներկա իշխանությունը գործում է նույն մեթոդներով։ «ամբողջովին սեւ հագնված, դիմակավորված անձինք մեքենայից իրեն դուրս են հանում, տանում են խոտերի մեջ, նրան ծնկի են բերում ու գլուխը հարվածում գետնին, ծեծը զուգորդվում է սեռական բնույթի հայհոյանքներով, արժապատվությունը վիրավորող խոսքերով, թքում են նրա վրա, այնուհետեւ հանում են նրա վրայից տաբատը, եւ ձեռքերը ձեռնաշղթայված են լինում, մահակը պահել նրա ոտքերի արանքում․․․», պատմել է խոշտանգված երիտասարդի փաստաբանը։ Եթե չբացահայտվեն այս դեպքի բոլոր մանրամասները և չպատժվեն ոստիկաններն ու բանդան, ողջ պատասխանատվությունը ընկնում է Նիկոլ Փաշինյանի վրա»։ *** «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հին սպասումներն արդեն ուշացած են՝ սթափվել, արթնանալ, համախմբվել, տեր կանգնել և այլն։ Սթափվել պետք էր 2019-ին, համախմբվել` 2021-ին, տեր կանգնել՝ 2023-ին։ Դա չեղավ։ Հիմա այլ ընթացք է։
|
«Ես էլ լինեի Սամվելի փոխարեն, նույնը կանեի»․ Աստղ Գալեյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet